Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց, որ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում հայ ըմբիշները հաջող ելույթ են ունեցել։ «Ունեինք մասնակից 57 կգ և 65 կգ, նաև 74 և 87 կգ քաշային կարգերում։ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում ուղեգրեր նվաճել են Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը։ Նրանք շատ լավ ելույթ ունեցան, դարձան մրցաշարի հաղթող և լուրջ հայտ ներկայացրեցին Տոկիոյի ՕԽ-ի մեդալների համար: Մենք ունենք ևս մեկ վարկանիշային մրցաշար մայիսին, այսինքն՝ այլ ուղեգիր նվաճելու հնարավորություն նույնպես ունենք»,- ասաց Կուրղինյանը։ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանն էլ տեղեկացրեց, որ ազատ ոճային մարզիկները փորձելու են զարգացնել իրենց հաջողությունը Օլիմպիական խաղերում: «Տղաներն իրենց ելույթներով օլիմպիական վարկանիշային մրցաշարում իսկապես ուրախացրեցին մեզ և ամբողջ հայ ազգին: Շատ լավ ելույթներ ունեցան; Տպավորություն էր, որ ամբողջ դահլիճը խոսում էր տղաների հաջողությունից, մասնավորապես՝ թե որտեղից են եկել այս տղաները»,- ասաց Էդգար Ենոքյանն ու ավելացրեց՝ աշխատելու են, որ մյուս մրցաշարում ևս նման արդյունքի հասնեն: Նշենք նաև, որ Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ապրիլին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, իսկ մայիսին Սոֆիայում կայանալիք ՕԽ վարկանիշային մրցաշարին:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55