Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն չեն կարող միայնակ դիմակայել Ռուսաստանից եկող մարտահրավերներին, ուստի նրանք պետք է միասին աշխատեն: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման երկրորդ օրվա բացմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր մենք Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ միասին կքննարկենք Ռուսաստանը: Մենք բոլորս նույն մարտահրավերներին ենք բախվում Ռուսաստանի կողմից: Մեզանից ոչ ոք չի կարող դա միայնակ անել, սակայն միասին մենք կարող ենք լրացնել միմյանց»,- ասել է նա:
ՆԱՏՕ-ում հանդիպմանը ժամանելուց անմիջապես հետո ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը հայտարարել էր, որ մտադիր է դաշինքի գործընկերների հետ քննարկել արձագանքը Ռուսաստանի գործողություններին: Նրա խոսքով՝ հանդիպմանը, մասնավորապես, կքննարկվի Մինսկի համաձայնագրերի կատարման ընթացքը Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ եւ հինգ սկզբունքները, որոնց վրա հիմնված է ԵՄ քաղաքականությունը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ:
ՆԱՏՕ-ի 30 երկրների արտգործնախարարները երեքշաբթի եւ չորեքշաբթի Բրյուսելում անցկացնում են իրենց առաջին դեմ առ դեմ հանդիպումը՝ ԱՄՆ նոր վարչակազմի ներկայացուցիչ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ: Հիմնական թեմաներն են դաշինքի վերակազմավորման քննարկումները «ՆԱՏՕ -2030» հայեցակարգի շրջանակներում, որը պետք է կազմակերպությունը նախապատրաստի «ապագայի մարտահրավերներին», քննարկումները Աֆղանստանից զորքերի դուրսբերման խնդրի վերաբերյալ, ինչպես նաեւ՝ հարաբերությունները Ռուսաստանի հետ:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02