Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ իշխանությունն իր համար սոցհարցումներ է իրականացրել եւ պարզել, որ ռեյտինգային ընտրակարգով լավագույն դեպքում 22-24 տոկոս ձայն է հավաքելու, քանի որ չունի հեղինակավոր թեկնածուներ, որոնք կկարողանան մարզերում չկողմնորոշված 42 տոկոս էլեկտորատին մոտիվացնել հօգուտ իշխանության։
Փոխարենը՝ համամասնական ընտրակարգի դեպքում 35-37 տոկոս տանելու հավանականություն կա։ Եվ որպեսզի ընտրությունից հետո այդ 35-ը դառնա 50+1, Նիկոլ Փաշինյանը փորձում է մի քանի դաշինք ձեւավորել, որոնք առանձին կմասնակցեն ընտրապայքարին, իսկ ընտրություններից հետո «Իմ քայլի» հետ կոալիցիա կձեւավորեն։
Դրանից մեկը, արդեն գրել ենք, Արման Բաբաջանյան-Արամ Սարգսյան-Լեւոն Շիրինյան եւ այլ իշխանամետների դաշինքը կարող է լինել, թեեւ Արամ Սարգսյանը բոլորին ասում է, որ մենակ է գնալու։ Բայց հնարավոր են նաեւ այլ կոնֆիգուրացիաներ։ Օրինակ՝ փաստաբան Նորիկ Նորիկյանին, որպես անհայտ ուժի, անցկացնել։
Բանակցություններ են գնում նաեւ ՀԱԿ-ի հետ։ Սակայն, նախնական տեղեկություններով, ՀԱԿ-ը դեմ է իշխանամետ դաշտում դիրքավորվելուն, եթե մասնակցեն ընտրություններին, ապա կա՛մ միայնակ, կա՛մ Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ։ Հիշեցնենք․ Դեմիրճյանը մերժել էր Փաշինյանի՝ իր հետ գնալու առաջարկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55