Ամենակայուն, չքայքայվող թունավոր քիմիկատներից մեկը, որը մարդուն հայտնի է որպես AFFF, գաղտնի կերպով այրում են Միացյալ Նահանգների աղքատ համայնքների հարեւանությամբ: Ո՞վ է պատասխանատու դրա համար, եթե ոչ ԱՄՆ զինվորականները, գրում է The Guardian-ը: Բենինգտոն քոլեջի հրապարակած նոր տվյալների համաձայն՝ ամերիկյան զինվորականները հրամայել են գաղտնի այրել ավելի քան 20 միլիոն ֆունտ AFFF եւ դրա թափոնները 2016-2020 թվականների ընթացքում: Եւ դա չնայած այն բանի, որ չկան ապացույցներ, որ այրումն իսկապես ոչնչացնում է այդ սինթետիկ քիմիական նյութերը: Փաստորեն, կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ AFFF-ի այրումը պարզապես արտանետում է այդ տոքսիններն օդում մոտակա համայնքների, ֆերմաների եւ ջրային ճանապարհների ուղղությամբ: Այդկերպ Պենտագոնն արդյունավետորեն անցկացնում է տոքսիկ գիտափորձ միլիոնավոր ամերիկացիների առողջության վրա՝ դարձնելով նրանց փորձարկվողներ առանց կամարտահայտնման հնարավորության: AFFF-ն հայտնաբերվել եւ տարածվել է ԱՄՆ զինված ուժերի կողմից: Վիետնամում պատերազմի ժամանակ հայտնագործվելով՝ AFFF-ն դարձել է քիմիական ինժեներիայի գյուտերից մեկը՝ ստեղծելով սինթետիկ մոլեկուլյար կապ, որն ավելի ամուր է, քան բնության մեջ հայտնի որեւէ այլ բան: AFFF-ն օգտագործելու պահից ի վեր՝ զինվորականները հավաքել են շրջակա միջավայրում սինթետիկ ածխաջուր եւ ֆտոր պարունակող միացությունների կայունության մասին մտահոգիչ ապացույցներ: Քանի որ ԱՄՆ-ի զինված ուժերը դարձել են աշխարհում AFFF-ի խոշորագույն սպառողը, հարցերն այն մասին, ինչ է տեղի ունենում հրդեհից հետո, չեն քննարկվում: ԱՄՆ-ի ռազմաբազաները հայրենիքում եւ արտերկրում խրախուսել են AFFF-ի տարածումը սովորական զորավարժությունների ժամանակ, մինչդեռ հրշեջներին ասել են, որ դա անվտանգ է, ինչպես օճառը: Սինթետիկ ածխաջրա-ֆտորային քիմիան, որն այժմ դասակարգվում է՝ որպես պոլիֆտորային միացություններ, այսօր ուշադրության կենտրոնում է՝ որպես աննախադեպ բնապահպանական ճգնաժամ հրահրող: Այդ «հավերժ քիմիկատների» ազդեցությունը սերտորեն կապված է քաղցկեղի բազվաթիվ տեսակների, զարգացման խանգարումների, իմունային դիսֆունկցիայի եւ անպտղաբերության հետ: Աղդեցությունը նաեւ կապված է Covid-19 վարակի սրացման եւ դրա դեմ պատվաստանյութի արդյունավետության նվազման հետ:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02