Փաստորեն, Ադրբեջանը ոչ միայն խնդիրներ է ստեղծում եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ «տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում» մասով, այլ նաև նույն հայտարարության 6-րդ կետով՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: «Oրերս, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի համանախագահությամբ, առցանց ձևաչափով տեղի է ունեցել մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության հերթական՝ 11-րդ նիստը, որին ԵՄ կողմից առաջին անգամ մասնակցել է մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ «Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է գերության մեջ պահել հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին, խոչընդոտել Լաչինի միջանցքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը»։ Այն, որ Ադրբեջանը գերության մեջ գտնվող անձանց հայրենադարձման առումով խախտում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, արդեն բոլորին է հայտնի: Այս հայտարարությունում նորություն էր Լաչինի միջացքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրման խոչընդոտման հատվածը: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»: Հետաքրքրական է, որ Արցախը իր վերահսկողության տակ գտնվող Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհով թույլատրում է ոչ միայն հումանիտար, այլ շինարարական, ռազմական նշանակության շարասյունների շարժերը: Որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանը շարժեր իրականացնում է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Մատաղիս-Գետավան-Քարվաճառ և Մատաղիս-Դրմբոն-Վանք-Քարվաճառ ուղղություններով: Հասկանալի է, որ այս շարժերի իրականացման պատասխանատվությունը ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի իշխանությունների պայմանավորվածությունների դաշտում է: Բացի այն հանգամանքից, որ այս երկու ճանապարհները տարբեր կարգավիճակ և վերահսկողության մեխանիզմներ ունեն, այս ընթացքում Ադրբեջանից չի բարձրաձայնվել իր շարժերի հետ կապված խոչընդոտների մասին: Սա այն դեպքում, որ ՀՀ ԱԳ տեղակալի ներկայացմամբ, Լաչինի միջանցքով հումանիտար բեռների տեղափոխություններիժամանակ Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում: Եթե սրան գումարենք նաև Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհահատվածին, ադրբեջանցի զինվորների ոչ եզակի սադրանքների մասին, ապա սրանով պատկերն ամբողջական կդառնա: Հատկապես որ, հայկական կողմը իրավիճակին համահունչ միջոցներ չի ձեռնարկում: Փաստորեն, Ադրբեջանը ոչ միայն խնդիրներ է ստեղծում եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ «տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում» մասով, այլ նաև նույն հայտարարության 6-րդ կետով՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»: Այն, որ Ադրբեջանը երբեք էլ հուսալի կողմ չի եղել և աչքի չի ընկել ձեռք բերված պայմանավորվածությունների պատշաճ կատարման առումով, Հայաստանին և նվազագույնը համանախագահ երկրներին վաղուց էր հայտնի, սակայն այստեղ ցավալին այն է, որ Հայաստանը գերպարտաճանաչորեն կատարեց նույն հայտարարության՝ իր ստանձնած դրույթները՝ հանձնեց Քարվաճառի, Քաշաթաղի և Ակնայի շրջանները, իսկ դրա դիմաց, փաստորեն, ստացավ ոչինչ:
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
00:00
00:00
17:43
17:18
17:02
14:52
14:23
14:06
12:23
12:07
10:15 16.04.26
12:09 16.04.26
12:23 16.04.26
11:03 16.04.26
11:38 16.04.26
11:55 16.04.26
11:27 16.04.26
10:44 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44