Չինացի գիտնականներն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները, հետևելով Չինաստանում համատեղ գիտական գործունեության արդյունքներին, եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսի նոր տեսակը կարող է չղջիկներից մարդուն փոխանցվել անհայտ միջանկյալ կենդանու միջոցով, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով գիտնականների հաշվետվությանը։ Նշվում է, որ փորձագետները հրաժարվել են այն վարկածից, թե COVID-19-ի պատճառը նոր տեսակի վիրուսի՝ լաբորատորիայից արտահոսքն է։ Ուստի նրանք մտադիր են շարունակել վարակի ծագման հետազոտությունները: Ըստ աղբյուրի, գիտնականների համապատասխան զեկույցի հրապարակումը բազմիցս հետաձգվել է, ինչը հանգեցնում է այն մտքին, թե դա արվել է Չինաստանին պաշտպանելու և նրան համաճարակի պատճառ չհամարելու համար: Գործակալությունը փաստաթղթի գրեթե վերջնական տարբերակը ստացել է այսօր՝ մարտի 29-ին։ Այսպիսով,փորձագետները թվարկել են կորոնավիրուսի փոխանցման չորս հիմնական վարկածները: Դրանցից մեկն այն է, որ կորոնավիրուսի չղջիկներից մարդուն փոխանցվել է միջանկյալ կենդանու միջոցով, որը, սակայն, դեռևս չի հաստատվել։ Ենթադրվում է, որ դրանք կարող են լինել մողեսներ, կատուներ կամ ջրաքիսներ: Միևնույն ժամանակ, փորձագետները վիրուսի՝ չղջիկներից մարդուն փոխանցման տարբերակը համարում են անհավանական։ Բացի այդ, փորձագետները նշել են, որ չղջիկները կարող էին կորոնավիրուսը թողած լինել սառեցված մթերքների վրա: Ավելի վաղ «Bloomberg»-ը հայտնել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները Չինաստանում կենդանիների առևտուրը համարել էր որպես նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման հավանական պատճառ:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02