Սահմանադրական դատարանը մարտի 26-ին հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը համապատասխանելու հարցով որոշման եզրափակիչ մասը: Ըստ այդմ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին (որոշակիություն և համաչափություն) հակասող և անվավեր ճանաչեց: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանի խոսքով՝ այս որոշմանը պետք է հաջորդեր Ռոբերտ Քոչարյանի և Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մյուս մեղադրյալների նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդման դադարեցումը: «Օրենքով դատարանը ոչ թե վաղը, հենց այսօր պիտի նիստ հրավիրի հրատապ, որովհետև այսօր մտնում է ուժի մեջ ՍԴ որոշումը՝ հրապարակմամբ մտնում է ուժի մեջ, իսկ այսօր պետք է հրապարակվի, այսինքն՝ այսօր դատարանը պիտի հրատապ նիստ հրավիրի և հենց այսօր քրեական հետապնդումը դադարեցնի և՛ պարոն Քոչարյանի նկատմամբ, և՛ մյուս երեք մեղադրյալների նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով և 300.1 հոդվածով քրեական գործով վարույթը պիտի կարճվի: Համապատասխան միջնորդությունները արդեն ներկայացված են: Թեև միջնորդություններն էլ եթե ներկայացված չլինեին, միևնույն է՝ դատարանը պիտի աներ: Ու եթե դատարանն էլ չէր շտապում դա անել, ապա հենց մեղադրանքի կողմը պարտավոր է միջնորդել, որպեսզի դատական նիստը հրատապ կայանա, և պիտի հրաժարվի մեղադրանքից… Նաև օրենքը նախատեսում է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը, տվյալ դեպքում՝ մենք ունեցել ենք քրեական հետապնդում իրականացնող երկու մարմին՝ ՀՔԾ-ն և Դատախազությունը, պարտավոր է գրավոր հայցել ներողություն այն անձից, ում անհիմն հետապնդել է»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Հայկ Ալումյանը: Փաստաբանը հայտնեց, որ բացի ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունից, մուտքագրել են նաև մեկ այլ միջնորդություն, որը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցին: Ալումյանի փոխանցմամբ՝ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց չկիրառելու մասին, այդուհանդերձ, հաշվի առնելով հնարավորությունը, որ դատարանը կարող է նշել, թե դեռևս պետք է շարունակի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել խափանման միջոց՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված կաշառքի գործը, ապա միջնորդությամբ դատարանից խնդրել են նվազեցնել գրավի չափը: Հայկ Ալումյանը նաև տեղեկացրեց, որ մարտի 26-ի ՍԴ որոշումից հետո հանդիպել են ՀՀ երկրորդ նախագահի հետ, քննարկել որոշումներն ու դրանից բխող գործողությունները, որոնց մասին կտեղեկացնեն առաջիկայում: Հիշեցնենք նաև, որ Սահմանադրական դատարանը որոշումներն իր պաշտոնական կայքում տեղադրում է դրանց եզրափակիչ մասի հրապարակումից հետո եռօրյա ժամկետում, ուստի հավանաբար բարձր դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը:
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
00:00
00:00
17:43
17:18
17:02
14:52
14:04 16.04.26
12:23 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
11:27 16.04.26
11:38 16.04.26
11:03 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44