COVAX FACILITY նախաձեռնության շրջանակներում Հայաստանը ներկրել է AstraZeneca պատվաստանյութի 24 000 դեղաչափ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարարության իմունացման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Նրա խոսքով՝ աշխատանքը նախաձեռնության հետ շարունակվում է, եւ առաջիկայում Հայաստանին այլ պատվաստանյութեր էլ են առաջարկվելու: Պատվաստանյութը հասանելի կլինի բոլոր մարզերում: Պահպանման լուրջ պայմաններ այն չի պահանջում: Պատվաստումները նախատեսվում է սկսել արդեն հաջորդ շաբաթ: Միջազգային շուկայում, մասնագետի խոսքով, այս պատվաստանյութի մեկ դեղաչափն արժե մոտ 25 ԱՄՆ դոլար, սակայն COVAX FACILITY նախաձեռնության շրջանակներում այն ձեռք է բերվել շատ ավելի մատչելի գնով՝ մոտ 4.5 ԱՄՆ դոլարով: Հիշեցնենք, որ Եվրամիության մի քանի երկրներ ժամանակավորապես կասեցրել են բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցով պատվաստումը պատվաստվածների մոտ հնարավոր թրոմբոէմբոլիայի բարդությունների մասին մի շարք տեղեկությունների պատճառով: Նորվեգացի գիտնականների խումբը հաստատել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի մշակած պատվաստանյութի վտանգավոր կողմնակի էֆեկտի հայտնվելու ռիսկը: Իսկ եվրոպացի մասնագետները կապ չեն գտել AstraZeneca-ի պատվաստանյութի եւ պատվաստվածների մոտ թրոմբոէմբոլիայի դեպքերի միջեւ: Գայանե Սահակյանի խոսքով, այս պատվաստանյութի կլինիկական փորձարկումները ավարտվել են, ԱՀԿ-ի կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն ունի: Ախտանշանային ձեւերի կանխարգելման համար դրա արդյունավետությունը 76 տոկոս է գնահատվում, գրեթե 100 տոկոսով կանխում է հոսպիտալացման եւ մագվան դեպքերը: Այս պատվաստանյութը, մասնագետի խոսքով, երկու դեղաչափով է կիրառվում՝ 8-12 շաբաթ ինտեռվալներով, 18 տարեկանից բարձր անձանց համար: Հակացուցումներն են ալերգիան բաղադրիչներից մեկի նկատմամբ, անաֆիլակտիկ շոկ նախորդ դեղաչափից, սուր վիճակ՝ բարձր ջերմությամբ: Ինչ վերաբերվում է կողմնակի ազդեցություններին, մասնագետի խոսքով, լուրջ հետպատվաստումային էֆեկտներ չեն գրանցվել, իսկ պատվաստանյութի կապը թրոմբոէմբոլիայի հետ չի հաստատվել հետազոտությունների ժամանակ:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02