ARM | RUS |

«Թուրքերի հետ մերձենալիս հիշեք Այգեկցու առակը». կառավարման փորձագետ

30.03.21 | 23:24

Անկախ-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը:

-Պարոն Մեսրոբյան, Դուք բազմիցս դեմ եք արտահայտվել մոտ ժամանակներում ընտրությունների կազմակերպմանը: Սակայն քաղաքական դաշտը կարծես պատրաստվում է արտահերթ ընտրությունների: Նախ ի՞նչ եք կարծում, գործող իշխանությունն ընտրությունների արդյունքում կեռանա՞ և երկրորդ՝ եթե նույնիսկ իշխանությունը փոխվի, ի՞նչ հետևանքներ կունենան ընտրությունները մեր երկրի համար:

-Ես մի քանի անգամ հրապարակավ առաջարկություն եմ արել. բոլոր նրանք, ովքեր ջանում են, որ հիմա անցկացվեն արտահերթ ընտրություններ, թող հրապարակավ պարտավորվեն, որ կրելու են անձնական պատասխանատվություն ընտրությունների հետ կապված բոլոր ողբերգական պրոցեսների և հետևանքների դեպքում: Եթե ընտրությունների ջատագովներն իրենց վրա նման պատասխանատվություն վերցնեն, ապա խնդրեմ, թող գնան ընտրությունների:

Կառավարման մեջ գոյություն ունեն կանխատեսային գնահատման մոդելներ: Ես վերջերս 2 անգամ այս մեթոդով գնահատել եմ ընտրություններն՝ այս տարվա փետրվարի սկզբին և մեկ շաբաթ առաջ, թե ինչ վտանգներ կան մոտակա 5 տարիների ընթացքում ընտրություններ անցկացնելու դեպքում: Երկու դեպքում էլ ստացա նույն արդյունքը, որ Պարետոյի օրենքի համաձայն՝ ողբերգական դեպքերի հավանականությունը կազմում է 80%:

Ինչ վերաբերում է իշխանությունը փոխելուն, ապա ես կարծում եմ, որ ներկա քաղաքական դաշտում պետք է իրավաբանորեն գտնել այն մեխանիզմները, որոնց միջոցով իշխանությունը կկենտրոնացվի՝ սկսած տնտեսական բլոկից, վերջացրած ռազմականով, և այդ ընթացքում հատուկ մշակված ծրագրով Հայաստանը կոշտ ձևով դուրս կհանվի ճգնաժամից:

-Բայց իշխանությանը պետք է ընտրի ժողովուրդը: Հենց դրանով է պատճառաբանում Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայից հետո իր հրաժարական չտալը, թեև նրա հրաժարականը պահանջում են գրեթե բոլորը:

-Իշխանափոխությունն անհրաժեշտ է իրականացնել 1998-ի սցենարով: Մեր փողոցային պատկերացումները ժողովրդավարության հետ որևէ կապ չունեն: Բերեմ օրինակներ ամենաժողովրդավարական երկրներից՝ Մեծ Բրիտանիա. երկրի ղեկավարը չի ընտրվում ժողովրդի կողմից, ավելին, երկպալատանոց խորհրդարանից մեկը՝ Լորդերի պալատը, չի ընտրվում: ԱՄՆ. երկփուլանոց ընտրություններ են, որտեղ վերջնական որոշիչ ձայնը ոչ թե ժողովրդինն է, այլ ընտրիչներինը: Վերջին 30 տարվա ընթացքում աշխարհում ընտրությունները դարձել են երկրի տատանման գործիք օտար ուժերի կողմից: Նույնիսկ ԱՄՆ-ի պես գերհզոր երկիրը 2020-ի վերջին ընտրություններում չխուսափեց ողբերգական դեպքերից․ ընտրությունների նախաշեմին ցուցարարների կողմից գրավվեց Սպիտակ տունը, անգամ եղան զոհեր: Բերում եմ աշխարհի ամենահզոր պետության օրինակը: Մենք ինչպե՞ս ենք դիմակայելու, այն էլ այս շիկացած պայմաններում, երբ ժողովուրդը գտնվում է խորքային շոկի մեջ:

-«Թուրքիային թշնամի համարու՞մ եք» հարցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանում է, թե այս հարցում մոտեցումը պետք է շտկենք: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ տարածաշրջանում դիտանկյունը պետք է փոխենք: Ակտիվ քարոզչություն է գնում Թուրքիայի հետ մերձեցման, և այս ամենն ապրիլի 24-ին ընդառաջ: Արդյո՞ք սա մեծ թակարդ չէ:

-Ես մի ընկեր ունեմ, որը 40 տարի առաջ ինձ ասաց, որ 50%-ով ամուսնանում է, քանի որ համաձայն է ամուսնանալ: Ինքը մինչև հիմա չի ամուսնացել: Այս պարզ օրինակը նրա համար է, որ մարդիկ հասկանան՝ որևէ գործընթաց ստացվում է, եթե այն ունի առնվազն երկու կողմերի իրական համաձայնությունը: Հիմա Թուրքիայի հետ մենք կարող ենք երազել ամենասերտ, ընտիր հարաբերությունների մասին, բայց թուրքական քաղաքականության ծիրում մենք պարզապես ֆիզիկապես չպետք է գոյություն ունենանք: Այս երկուսի արդյունավետ համագործակցությունն ուղղակի բացառված է, քանի որ շահերը սկզբունքորեն հակասում են իրար: Կարդացեք Վարդան Այգեկցու «Այծերը և գայլերն» առակը: Այնտեղ ամեն ինչ պարզ գրված է: Եվ թուրքերի հետ մերձենալիս հիշեք այդ առակը:

Այստեղ ես կուզեմ նաև Վրաստանի օրինակը բերել. ոչ միայն Աջարիան, այլև Վրաստանի ամբողջ հարավային մասը քայլ առ քայլ անցնում է թուրքական տիրապետության տակ բիզնեսի միջոցով: Թուրքիան, հաշվի առնելով, որ Հայաստանը դեռևս պատմական աշխարհագրական պատնեշ է պանթուրքիզմի ճանապարհին, իր համար ստեղծել է պահուստային կապող գոտի պանթուրքիզմի ճանապարհին՝ ի դեմս Վրաստանի: Իսկ հիմա արդեն բացահայտ փորձում է այդ ծրագիրն իրականացնել Հայաստանի միջոցով:

-Կառավարությունը քննարկում է պետական բուհերի շենքերը վաճառելու և մայրաքաղաքից դուրս ինչ-որ ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարը: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Գոյություն ունի անգլոսաքսոանական կրթական համակարգ, որը հիմանդրվել է ուշ միջնադարում: Դպրոցից սկսած երեխան կտրվում է ընտանիքից, գնում է հեռավոր կրթական հաստատություններում կրթվելու և տուն է գալիս միայն արձակուրդներին: Դա արվում է, որպեսզի երեխան կտրվի իր միջավայրի արատավոր սովորույթներից և ձևավորվի երկրի շահերից բխող սերունդ: Այն ժամանակ Անգլիան պատրաստվում էր դառնալ աշխարհի ամենահզոր կայսրությունը, երբ 1588-ին հաղթեց Իսպանիայի «Անհաղթ Արմադա» նավատորմին: Մեզ մոտ հաստատ նման խնդիր չեն պատրաստվում լուծել: Այս ապազգային իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի նախ շեղեն ամբողջ բնակչությանը մեր իրական խնդիրներից և այդ շեղման ընթացքում փոխեն մեր պատկերացումները տարածաշրջանում մեր պատմական դահիճների նկատմամբ: Այսինքն, կտրել մեր ազգային արմատները և մեզ դնել գայլի բերանը որպես համեղ պատառ: Ուրիշ այլ նպատակ գոյություն չունի:

-Տարածաշրջանում բարդ ու հետաքրքիր պրոցեսներ են ընթանում, և ինչպես օրերս նշեց Վազգեն Մանուկյանը, լուրջ հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համար, մինչդեռ մենք այս իշխանությունների պատճառով զրկված ենք այդ հնարավորություններից: Ի՞նչ պրոցեսներ են ընթանում, ի՞նչ օգուտներ կարող է քաղել Հայաստանը:

-Ընդհանրապես ճգնաժամը, բացի նրանից, որ ծանր փուլ է, արևելյան պատկերացումով՝ այն նաև բարենպաստ հնարավորությունների ժամանակաշրջան է: Հիմա մեր տարածաշրջանում դինամիկ պրոցեսներ են գնում, և մենք պետք է շտապ կարգով կուռ պետական կառավարման համակարգ ունենանք և կարողանանք օգտվել այդ փոփոխություններից: Օրինակ, հիմա Ռուսաստանին հույժ կարևոր է ամրանալ այս տարածաշրջանում: Վերջին 5-6 տարվա ընթացքում Ռուսաստանը երեքքայլանի օպերացիա արեց՝ մի գիշերում ուժեղացրեց Ղրիմն իր համար որպես հենարան և ավելացրեց իր բանակային ստորաբաժանումներն այնտեղ, հետո նույնն արեց Սիրիայում, այնուհետև 2020-ին՝ Արցախում: Եթե այդ 3 կետերը նայեք քարտեզի վրա, կտեսնեք, որ Ռուսաստանը կոշտ ձևով ազդեցության տակ է վերցնում Մերձավոր Արևելք Հարավային Կովկասը և իր կանոնավոր բանակի միջոցով, փաստորեն, շրջափակում է Թուրքիան: Վերջինս, հասկանալով այս իրավիճակը, փորձում է ամեն կերպ ագրեսիվ ձևով ճեղքել Ռուսաստանի այդ «ռազմական շրջափակումը», որը, գլոբալ առումով, ուղղված է Արևմուտքի դեմ: Ռուսաստանի կայսերական նկրտումները մենք պետք է օգտագործենք: Բայց մեր իշխանությունները սպասարկում են Թուրքիայի և Արևմուտքի կայսերական շահերն՝ ի դեմս ՆԱՏՕ-ի: Մեր տարածաշրջանում այսօր խաչվել են երկու կայսերական հոսանքներ: Մենք պետք է հստակ կողմնորոշվենք: Այլ ճանապարհ չունենք:

-Մյուս կողմից մենք տեսնում ենք Իրան-Չինաստան հարաբերությունների ակտիվացում: Օրերս երկու երկրների միջև ստորագրվեց 25-ամյա ռազմավարական համագործակցության մասին պատմական համաձայնագիր: Սա ի՞նչ ազդակ կարող է լինել Հայաստանի համար:

Պոտենցիալ իմաստով՝ Իրան-Չինաստան մերձեցումը նույնպես ուղղված է Արևմուտքի դեմ և դա երրորդ կայսերական հոսանքն է, որը նոր է ձևավորվում մեր տարածաշրջանում: Այդ իմաստով Ռուսաստանն ու Չինաստանը դատապարտված են այս տարածաշրջանում համագործակցելու, և մեզ համար պատմական շանս կա դառնալու հուսալի կամուրջ այդ երկու ուժերի միջև:

-Պարոն Մեսրոբյան, աշխարհաքաղաքական և ներքաղաքական այս ծանր ժամանակաշրջանում ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում: Գիտենք նաև, որ տևական ժամանակ է՝ Ձեր թիմով Հայաստանի ապագայի հետ կապված ռազմավարական ծրագիր եք մշակում: Ի՞նչ փուլում է ծրագիրը, ե՞րբ կարելի է ծանոթանալ ծրագրին:

-Նախ ասեմ, որ հանգուցալուծումը տեսնում եմ հենց այն ծրագրի միջոցով, որի մասին նշեցիք: Ծրագիրը 50%-ով պատրաստ է ռազմավարական մասով: Ծրագիրն ունի 10 ուղղություն, 5-ն արդեն պատրաստ են, այս պահին մշակվում են ևս երկուսը: Ծրագիրն ունի նաև անվտանգային հատված, որը երբևէ չի հրապարակվելու, այլ ներկայացվելու է ա՛յն իշխանությանը, որը պատրաստ է իրագործել ծրագիրը: Զուգահեռաբար ընթանում է նաև ոչ ֆորմալ հավաքագրում այն արժեքավոր մարդկանց, ովքեր, մեր կարծիքով, ունակ են և պատրաստ գնալու այս ճանապարհով՝ զբաղեցնելով հանգուցային պաշտոններ պետության կառավարման մեջ:

-Հետաքրքիր է՝ Ձեր ծրագիրը մեր քաղաքական դաշտի դերակատարներից որևէ մեկի հետ քննարկե՞լ եք:

-Այո, ծրագրի հիմնադրույթները քննարկվել են Վազգեն Մանուկյանի հետ: Ասեմ՝ ինչու հենց նրա հետ: Իմ պատկերացմամբ՝ Վազգեն Մանուկյանն այն եզակի գործիչներից է, ով ունի մի քանի կարևորագույն հատկանիշներ, որոնք ուղղակի անհրաժեշտ են մեր ապագա պետության կառուցման համար: Նա ոչ օդիոզ գործիչ է, ինչպես նաև կանգնած էր երկրի, ընդհուպ բանակի կայացման ակունքներում և այսօր էլ՝ այս ճակատագրական ժամանակաշրջանում, ակտիվ դերակատարում է ստանձնել: Բացի դա, նա տիրապետում է համակարգային մտածելակերպի և բաց է որպես անձ, հետադարձ կապերն իր մոտ շատ ակտիվ են: Եթե Վազգեն Մանուկյանին հաջողվի համախմբել իր շուրջ բարոյական հատկանիշներով օժտված պրոֆեսիոնալների, ապա պետք է ամեն ինչ անել ապահովելու նրանց մուտքը դեպի պետական կառավարման համակարգ: Ես կարծում եմ, որ հենց իր տեսակի կառավարիչը կարող է հաջողությամբ իրագործել մեր առաջարկած ծրագիրը՝ երկիրն անկումից հանելով և դեպի հզորացում տանելով:

Եվ կարևոր է, որ առնվազն 5 տարի ոչ մի ընտրություն չլինի այն պարզ պատճառով, որ մենք ընտրելու ունակ չենք: Տեսեք, նորագույն պատմության օրոք մենք ունեինք 2 համեմատաբար ազնիվ ընտրություններ՝ 1991-ին և 2018-ին, որից հետո սկսվեցին մեր երկրի ամենաողբերգական փուլերը մարդկային կորուստների իմաստով: Նշեմ միայն 1991-ից սկսված աննախադեպ արտագաղթը, իսկ թե ինչ եղավ 2018-ից հետո, կարիք չկա հիշեցնելու…


Գոռ Դավթյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Գոռ Դավթյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

16:22

ՔԿՀ հաղորդագրությունից հետո փաստաբանին զրկել են արտոնագրից

ՔԿՀ հաղորդագրությունից հետո փաստաբանին զրկել են...

16:04

Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում. առաջիկայում արտահանումներ կլինեն Ադրբեջան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում. առաջիկայում...

13:25

Իմ մասնակցությամբ միջոցառումներին, եթե որևէ պաշտոնյա վարչական ռեսուրս օգտագործի, առանց քննարկման աշխատանքից հեռացնելու եմ. Փաշինյան

Իմ մասնակցությամբ միջոցառումներին, եթե որևէ պաշտոնյա վարչական ռեսուրս օգտագործի, առանց քննարկման...

13:18

Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է...

11:09

ԵՄ-ն ողջունում է երեկ Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը

ԵՄ-ն ողջունում է երեկ Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի...

10:48

Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական

Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է...

10:24

Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ նրա առանձին խմբերի հետ, այլ՝ իշխանության․ Աբրահամյան

Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ նրա առանձին խմբերի հետ, այլ՝ իշխանության․...

10:05

Ինչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը. պաշտոնական

Ինչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը....

18:18

Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերով ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտե

Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերով ձերբակալվել են մի խումբ անձինք....

14:29

Կանդազը հացադուլ է հայտարարել

Կանդազը հացադուլ է հայտարարել

14:18

Ինչո՞ւ է հայերենին փայլուն տիրապետող Մուստաֆաևը 40 տարի անց եկել Երևան․ video

Ինչո՞ւ է հայերենին փայլուն տիրապետող Մուստաֆաևը 40 տարի անց եկել Երևան․...

14:10

Որոշակի պայմանների դեպքում TRIPP նախագիծը խաղաղության ապահովման իրական պայմանագիր է. Թաթոյան

Որոշակի պայմանների դեպքում TRIPP նախագիծը խաղաղության ապահովման իրական պայմանագիր է....

13:44

Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է. aysor.am

Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է. aysor.am

13:31

«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը. Նելլի Դավթյան

«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը. Նելլի...

13:26

Պետությանը վերադարձվել է 124 անշարժ գույք. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2025 թվականի հաղորդումը

Պետությանը վերադարձվել է 124 անշարժ գույք. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2025...

13:16

ԲՀԿ-ում քննարկել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթները (Տեսանյութ)

ԲՀԿ-ում քննարկել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթները...

13:01

Ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների գողությունները

Ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների...

12:44

Շուկայում հայտնաբերվել է թունավոր խաղալիք. ՇՎՏՄ

Շուկայում հայտնաբերվել է թունավոր խաղալիք. ՇՎՏՄ

12:17

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է` Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է` Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ Շահին Մուստաֆաևի...

11:53

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44