Անգլիայի բնակիչների կեսից ավելին պատվաստումների եւ բնական իմունիտետի հսկայական ճնշման շնորհիվ Covid-ի հակամարմիններ ունի, իսկ մեկուսացումից հոգնած բրիտանացիները վարչապետին կոչ են անում վերացնել սահմանափակումները՝ տաք օրերը վայելելու համար, հայտնում է Daily Mail-ը: Ազգային վիճակագրության գրասենյակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Անգլիայում բնակիչների 54,7%-ը ունեցել է հակամարմիններ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ բնակչության առնվազն կեսն այժմ իմունիտետ ունի հիվանդության հանդեպ: Այս ցուցանիշը, ամենայն հավանականությամբ, նույնիսկ ավելի բարձր կլինի, քանի որ երկու շաբաթ առաջ արյան անալիզներ վերցնելուց հետո միլիոնավոր մարդիկ պատվաստվել են, իսկ իմունիտետի առաջացման համար մոտ երկու շաբաթ է պետք: Սա ընդգծում է երկրում պատվաստանյութերի լայնածավալ ներդրման հաջողությունը, որի արդյունքում 30,5 միլիոն բրիտանացիներ ստացել են առաջին դեղաչափը, իսկ 3,7 միլիոն մարդ ամբողջովին պատվաստվել է: Հանրությունն այժմ պահանջում է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը վերացնի մեկուսացումը, քանի որ Covid-19-ի հիվանդացության դեպքերը, հոսպիտալացումները եւ մահացությունները իջել են վերջին վեց ամսվա ընթացքում ամենացածր մակարդակին: Անգլիայի բնակիչները ստիպված կլինեն առնվազն եւս յոթ շաբաթ սպասել փաբերի, ռեստորանների ու հյուրանոցների լիովին բացվելուն:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02