ԱՄՆ սենատորը պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին կոչ է արել ընդհանրապես հանել Թուրքիան F-35 անտեսանելի կործանիչների ծրագրից՝ Ռուսաստանից С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար՝ ասելով, որ հակառակ դեպքում այնպիսի երկրները, ինչպիսին Հնդկաստանն է, նույնպես նմանատիպ գնումներ կկատարեն, հաղորդում է PTI-ն: «Թուրքիային F-35-երի մատակարարման շղթայից դանդաղ հեռացնելը սխալ ազդանշան է այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Հնդկաստանը, որոնք քննարկում են նմանատիպ գնումները»,- Օսթինին ուղղված նամակում նշել է սենատոր Ջեյմս Լանքֆորդը: ԱՄՆ-ը պետք է շարունակի «դաշնակիցներին եւ գործընկերներին կոչ անել հրաժարվել ռուսական տեխնոլոգիայից»,- ասել է սենատորը: «Բայց եթե մենք ձեռնպահ մնանք Թուրքիային լիովին պատասխանատվության ենթարկելուց` թույլ տալով նրան շարունակել մասերի արտադրությունը, մենք Հնդկաստանին եւ մյուս գործընկերներին կհասկացնենք, որ նման պահվածքն ընդունելի է, կամ գոնե հետեւանքներ չի ունենա»,- գրել է Լանքֆորդը: «Դա վնաս կհասնի գործընկերների եւ Մոսկվայի հետագա ռազմական համագործակցությունը խոչընդոտելու մեր ջանքերին»: Իր նամակում սենատորը նաեւ դժգոհություն է հայտնել այն մասին, թե որքան դանդաղ է աշխատում պաշտպանության նախարարությունը՝ F-35 կործանիչի մատակարարման շղթայից Թուրքիային հեռացնելու հարցում: «Մինչ դուք (Օսթին) եւ պետքարտուղար Բլինքենը ջանքեր եք գործադրում F-35 ծրագրի անվտանգությունն ապահովելու համար եւ Թուրքիային կոչ եք անում հրաժարվել С-400-ից, թուրքական արտադրողները շարունակում են արտադրել եւ մատակարարել ինքնաթիռների հիմնական մասերը»,- ասել է սենատորը: «Ես ձեզ կոչ եմ անում արագացնել Թուրքիային F-35 մատակարարման շղթայից հեռացնելու գործընթացը»,- հավելել է Լանքֆորդը: Նշենք, որ Վաշինգտոնը Թուրքիային հանել է F-35 Lightning II ռեակտիվ ինքնաթիռների ծրագրից 2019-ին այն բանից հետո, երբ Թուրքիան ձեռք բերեց ռուսական С-400 հրթիռային համակարգեր, որոնք անվտանգության սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համակարգերի համար: Այնուամենայնիվ, թուրք կապալառուները շարունակում են մասեր արտադրել հինգերորդ սերնդի կործանիչի համար՝ չնայած ծրագրից Թուրքիային հեռացնելուն եւ պաշտպանական արդյունաբերության դեմ պատժամիջոցների կիրառմանը:
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
16:57 28.04.26
17:48 28.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
16:09 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44