Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Իրաքի Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ, քննարկելու համար քաղաքական հարցեր: Էլիզեյան պալատում անցկացված հանդիպումը տեղի է ունենում Ֆրանսիայի ու Թուրքիայի միջեւ լարված հարաբերությունների պայմաններում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն արգելելու ծրագրի մասին: Էրդողանն այս կուսակցությանը մեղադրում է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:
Ֆրանսիայի եւ Իրաքի Քրդստանի նախագահներն ընդունել են տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պաշտպանելու կարեւորությունը: Նրանք զրուցել են քրդական շրջանի Փեշմերգայի ուժերի եւ Իրաքի բանակի միջեւ համագործակցության կարեւորության մասին, որի նպատակը, ըստ նրանց, Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման ուժերի վերախմբավորումը թույլ չտալն է:
Մակրոնը վերահաստատել է Իրաքի ու Քրդստանի ինքնավար շրջանի նկատմամբ Իսլամական պետություն խմբավորման դեմ միջազգային դաշինքի շրջանակներում Ֆրանսիայի աջակցությունը:
Բարզանին իր երախտագիտությունն է հայտնել Մակրոնին ու Ֆրանսիային քրդական ինքնավար պետության նկատմամ ցուցաբերած աջակցության եւ օժանդակության համար` միեւնույն ժամանակ իր շրջանի պատրաստականությունը հայտնելով Ֆրանսիայի եւ միջազգային համայնքի հետ աշխատելու ուղղությամբ, ‘’որպեսզի լուծում գտնեն Իրաքում տարաձայնությունները եւ որ ապահովվի խաղաղությունն ու կայունությունն այս տարածաշրջանում’’:
Մակրոնն ու Բարզանին վեր են հանել նաեւ Սինջարում եզդիների եւ Նինվեի հարթավայրում քրիստոնյաների կյանքի պայմանների հարցը: Զրուցել են նաեւ Իրաքում ծրագրված ընտրությունների եւ Քրդական ինքնավար մարզում ներքին խնդիրների մասին:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02