2016 թվականի սեպտեմբերի 18-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի 317 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել սեպտեմբերի 19-ին` ժամը 12.00-ից մինչև 18.00-ն:
Ինչպես հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից, սահմանված ժամկետում թիվ 20 և թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են 8 դիմում՝ թվով 11 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ:
Տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:
Ընտրական հանձնաժողովներում դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացվել են նաև ընտրություններին առնչվող 142 այլ դիմումներ: Նշված դիմումներից 87-ը ներկայացվել են թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, իսկ թիվ 14, 15 և 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին հասցեագրված մյուս 55 դիմումներից 28-ը սեպտեմբերի 18-ին և 27-ը սեպտեմբերի 19-ին ներկայացվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Բոլոր դիմումներն սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվեն ընտրական հանձնաժողովների կողմից:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02