Ուրբաթ ԱՄՆ պետդեպարտամենը հաստատել է, որ ամերիկյան պատվիրակությունը կմասնակցի Իրանի միջուկային գործարքի հարցով Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) շուրջ հանդիպմանը, որը կկայանա Վիենայում հաջորդ շաբաթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք համաձայնվել ենք մասնակցել բանակցություններին մեր եվրոպացի, ռուս եւ չինացի գործընկերների հետ: Մենք ակնկալում ենք անհապաղ առաջընթաց, քանի որ առջեւում բարդ քննարկումներ են: Բանակցությունները կմեկնարկեն Ավստրիայում ապրիլի 6-ին»,- ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ: Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ՀՀԳԾ պարտավորությունները կատարելու շրջանակում «փոխադարձ վերադարձի» մասին հարցերը, ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ամերիկյան իշխանությունները չեն ակնկալում: «Այդ բանակցությունները կկառուցվեն աշխատանքային խմբերի շուրջ, որոնք ԵՄ-ն պատրաստվում է ձեւավորել ՀՀԳԾ մյուս գործընկերների, այդ թվում՝ Իրանի հետ: Հիմնական քննարկվելիք հարցերը միջուկային ոլորտին են պատկանում, որոնք Իրանը պետք է ձեռնարկի ՀՀԳԾ-ի շուրջ իր պարտավորությունները կատարելու համար, ինչպես նաեւ պատժամիջոցները չեղարկելու մասին, որոնք պետք է ձեռնարկի ԱՄՆ-ն նույն գործարքի շուրջ: Ներկայում մենք ակնկալում ենք, որ այդ գործընթացի շրջանակում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ուղիղ բանակցություններ չեն լինի՝ չնայած ԱՄՆ-ն բաց է դրան ցհամար»,-ասված է հաղորդագրության մեջ: Ուրբաթ ավելի վաղ Press TV-ն հաղորդել էր, որ Իրանի պատվիրակությունը չի վարի ուղիղ կամ անուղղակի բանակցություններ ԱՄՆ ներկայացուցիչների հետ համատեղ նիստի ժամանակ, որը կկայանա Վիենայում ապրիլի 6-ին:
16:03
15:52
15:36
15:19
15:18
15:03
14:42
14:25
14:12
14:04
13:56
13:48
13:22
13:03
11:23
11:09
09:55
09:33
12:45
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02