Իրանի երկու նահանգներում սկսվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի չորրորդ ալիքը, հայտնել է երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ շեշտելով սանիտարական ուղեցույցներին խստորեն հետեւելու անհրաժեշտությունը, փոխանցում է Tasnim-ը: Նա նաեւ նախազգուշացրել է, որ ուղեցույցներին չհետեւելը կհանգեցնի նոր ալիքի տարածմանը մյուս նահանգներում: Իրանի նախագահը նաեւ նշել է, որ նախագահի պաշտոնում իր մնալու մնացած 4 ամսում վարչակազմի առաջնահերություններից մեկն է համավարակի դեմ պայքարը եւ այն զսպելը: Շեշտելով կորոնավիրուսի դեմ հայրենական պատվաստանյութերի մշակման ջանքերը՝ Ռոհանին ասել է, որ Թեհրանը նաեւ արտասահմանից պատվաստանյութեր գնելու ծրագրեր է մշակել: Չորեքշաբթի առողջապահության նախարարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահը հայտարարել է, որ կոշտ պատժամիջոցները օտարերկրյա կողմերին թույլ չեն տվել կատարել Իրան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման իրենց պարտավորությունները: Իրանում կորոնավիրուսային համավարակի հետեւանքով մահացածների ամենօրյա թիվը մարտի 21-ին սկսված նոր իրանական օրացուցային տարում առաջին անգամ հասել է 100 մարդուց ավելի նիշին՝ վերադառնալով եռանիշ մեծության: Իրանում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվն անցել է 62 800-ից, միաժամանակ ամբողջ երկրում ավելի քան 1 634 000 պացիենտ արդեն ապաքինվել է կամ հիվանդանոցներից դուրս գրվել:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02