«Կադիսի» պաշտպան Խուան Կալուն մտադիր է դատի տալ «Վալենսիայի» պաշտպան Մուկտար Դիակաբիին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ Ֆուտբոլիստների միջև միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսում: Դիակաբին Կալուին մեղադրել է ռասիստական վիրավորանք հնչեցնելու մեջ, որի պատճառով իբր ինքը և իր թիմակիցները լքել էին խաղադաշտը: 25 րոպե անց հանդիպումը վերսկսվել է, բայց Դիակաբին չի վերադարձել խաղին: «Ամեն ինչ վերածվեց կրկեսի: Ես դատի կտամ բոլորին, ովքեր փորձել են խաղալ իմ պատվի հետ: Իմ փաստաբանները տեղեկություններ են հավաքում: Ես կարող էի խոսել Դիակաբիի հետ և բացատրել նրան, որ ոչինչ չեմ ասել։ Ես կասեի, որ իսպանական ֆուտբոլում ռասիզմ գոյություն չունի։ Ամեն թիմում կան 5-6 խաղացողներ, որոնց մաշկի գույնն այլ է։ Ես պաշտպանում եմ բոլոր հակառասիստական միջոցառումները, բայց էլի եմ կրկնում, որ իսպանական ֆուտբոլում ռասիզմ չկա»,- թվիթերյան իր էջում գրել է Խուան Կալուն։ «Կադիսի» ֆուտբոլիստը հայտնել է, որ աջակցության խոսքեր է ստացել Չինաստանի, Աֆրիկայի ու Ամերիկայի գործընկերներից: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ինքն ու իր ընտանիքը բազմաթիվ սպառնալիքներ են ստացել սոցիալական ցանցերում: «Բայց ես հանգիստ եմ, քանի որ անմեղ եմ այն բանում, ինչում ինձ մեղադրում են», - ավելացրել է պաշտպանը:
10:34
10:02
14:04
13:48
13:09
12:36
12:09
11:42
11:17
10:33
10:03
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55