ARM | RUS |

Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը հանգուցալուծվել է. Փաշինյանի հարցազրույցը` «ՌԻԱ Նովոստի»-ին

06.04.21 | 23:59

Ապրիլի 7-ին Մոսկվա նախատեսվող այցից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է, թե ինչ թեմաներ է քննարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայկական բանակում իրավիճակի մասին, այն մասին, թե արդյոք լուծվել է Գլխավոր շտաբի հետ կոնֆլիկտը և այն մասին, թե ինչու հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները վիճարկելու կարիք չի լինի։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

««ՌԻԱ Նովոստի» լ/գ - Դուք հայտարարեցիք Ռուսաստանից նոր սպառազինություն, այդ թվում՝ Սու-30 ՍՄ կործանիչներ գնելու մտադրության մասին։ Արդյոք երկիրը նման միջոցներ ունի՞, թե՞ ակնկալում է վարկ ստանալ Մոսկվայից: Արդյոք այդ հարցը կքննարկվի՞ Պուտինի հետ բանակցությունների ժամանակ: Չե՞ք կարծում, որ ղարաբաղյան հակամարտությունը Երևանի համար անհաջող ավարտվեց բանակի վատ վիճակի և նորմալ սպառազինության բացակայության պատճառով: Ռուսաստանին դիմելո՞ւ եք անօդաչու թռչող սարքեր, ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ ձեռք բերելու համար, թե՞ կդիմեք այլ երկրների արտադրողներին։ Ինչպիսի՞ն են այժմ Ձեր հարաբերությունները զինվորականների հետ:

Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման օրակարգում լինելու են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բոլոր ոլորտներին, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերը։ ՀՀ զինված ուժերը ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը եղել և շարունակելու է մնալ մեր առաջնահերթություններից մեկը, և այդ հարցը մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում։ Հայաստանի Զինված ուժերում այժմ արդեն մեկնարկել են լայնածավալ բարեփոխումներ, որոնք ևս իրականացվում են Ռուսաստանի մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։ Համոզված ենք, որ այդ համագործակցությունը հաջող կշարունակվի, ինչում մեծապես շահագրգռված է Հայաստանի կառավարությունը։ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը հանգուցալուծվել է, և բանակը՝ կառավարության հետ միասին, լիարժեքորեն շարունակելու է երկրի անվտանգության ապահովման ու ամրապնդման ուղղությամբ քայլերը։

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Ձեզ համար ի՞նչ էին վերջին շրջանում Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցերը, արդյոք կարծո՞ւմ եք, որ Ձեր կուսակցությունը կարող է հաղթել ընտրություններում՝ հաշվի առնելով ներկայիս հանրային տրամադրությունները: Ձեր քաղաքականության մեջ ինչպիսի՞ փոփոխություններ եք պատրաստ առաջարկել մարդկանց: Մի քանի տարի շարունակ դուք չեք կենտրոնացել Ռուսաստանի՝ որպես արտաքին քաղաքական գերակայության վրա: Արդյոք դա հիմա փոխվե՞լ է, ինչպիսի՞ն կլինի ընտրություններից հետո:

Նիկոլ Փաշինյան - Նախընտրական քարոզարշավը և ընտրությունները ամբողջովին ցույց կտան, թե որ քաղաքական ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը։ Մենք մշտական շփման մեջ ենք մեր ժողովրդի հետ ու լիովին հասկանում ենք նրանց խնդիրները, պահանջներն ու ցանկությունները։ Հանրությանը կներկայացնենք այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանն ու բարեկեցության ապահովմանը։ Համոզված եմ, որ մեր հասարակությունը կկարողանա ձևավորել օրինական իշխանություն, իսկ մենք քաղաքացիների հետ շփումներում կներկայացնենք մեր ծրագրերն ու նպատակներն առաջիկա տարիների համար։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա դրանք եղել և շարունակելու են մնալ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից, և ես վստահ եմ, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության և մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամական կապերի հիման վրա։

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Ձեր՝ ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում արդյոք նախատեսվո՞ւմ է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում՝ ամենաբարձր մակարդակով:

Նիկոլ Փաշինյան - Ապրիլի 7-ին նախատեսված է իմ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահի հետ քննարկելու ենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Կքննարկենք նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը:

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Ավելի վաղ Դուք հայտարարել էիք Հայաստանի զինված ուժերի բարեփոխման գործընթացում Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցություն հաստատելու մտադրության և հայ-ռուսական զորքերի ռազմական խմբավորման ուժեղացման անհրաժեշտության մասին: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյան - Պետք է ասեմ, որ մենք արդեն ձեռնամուխ ենք եղել բանակի լայնամասշտաբ բարեփոխումների, և, բնականաբար, հաշվի առնելով մեր սերտ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում՝ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ, իսկ փորձագիտական մակարդակում արդեն իսկ հաստատվել են անհրաժեշտ կապեր:

«ՌԻԱ Նովոստի» լ/գ - Կա՞ արդյոք արդեն որոշակիություն՝ երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից անցկացվող քննարկումներում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ: Ինչպե՞ս է ընթանում աշխատանքը: Արդյոք նախագծվե՞լ են ճանապարհային քարտեզները, թե՞ աշխատանքը դեռ սկզբնական փուլում է: Ճանապարհների ապաշրջափակումը որքանո՞վ օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Նիկոլ Փաշինյան - Մինչ օրս քննարկվել են հարցեր, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետից, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերից: Ստեղծվել են փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով: Այս պահի դրությամբ արձանագրվել է, որ լրացուցիչ փորձագիտական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա, և աշխատանքները պետք է շարունակել: Աշխատանքային խումբը ձևավորվել է այն միջազգային փոխադրումների հետ կապված հարցերի ուսումնասիրության համար, որոնք պահանջում են հատել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքները: Բնականաբար, քննարկվում են տրանսպորտային կապերի երկկողմանի ապաշրջափակման հարցերը, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության տարանցիկ ներուժի ավելացմանն ու տարածաշրջանում առևտրային կապերի զարգացմանը։ Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ամսաթիվը կհամաձայնեցվի համանախագահների կողմից, աշխատանքային կարգով՝ հաշվի առնելով ենթախմբերի շրջանակում ընթացող քննարկումները: «ՌԻԱ Նովոստի» լ/գ - Սպասու՞մ եք արդյոք «հանգիստ» արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ մտավախություններ ունեն, որ նախընտրական գործընթացներն ու ընտրություններն կարող են հանգեցնել հասարակության մեջ նոր ցնցումների և, հնարավոր է, փողոցում տեղի ունեցող անկարգությունների: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ են պայմանավորված նրանց մտավախությունները: Նիկոլ Փաշինյան - Ինչպես գիտեք, մենք առաջարկել ենք անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո, ձևավորված ներքաղաքական լարված իրավիճակը հաղթահարելու նպատակով, և վերջերս խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել՝ հունիսի 20-ին անցկացնել արտահերթ ընտրություններ: 2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրությունները եզակի էին նրանով,որ 1996 թվականից հետո առաջին անգամ ընտրությունների արդյունքները չվիճարկվեցին Սահմանադրական դատարանում: Մենք կարողացել ենք ապահովել լիարժեք թափանցիկ, ազատ և արդար ընտրությունների անցկացումը, որոնց արդյունքներն ընդունվել են բոլորի կողմից: Դրանք բարձր են գնահատել նաև միջազգային դիտորդական կառույցները: Համոզված եմ, որ առաջիկա ընտրությունները նույնպես կանցկացվեն բարձր մակարդակով: Վստահ եմ՝ մեր ժողովուրդն այս անգամ ևս իր ազատ կամարտահայտմամբ կձևավորի լեգիտիմ իշխանություններ: Մենք ի վիճակի ենք ապահովել այնպիսի ընտրությունների անցկացումը, որոնց արդյունքները վիճարկելու որևէ առիթ չի լինի: «ՌԻԱ Նովոստի» լ/գ - Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրությունների կգնա ինքնուրո՞ւյն, թե՞ այլ ուժերի հետ դաշինքի կազմում: Ընտրություններից հետո հնարավո՞ր է կոալիցիաների ստեղծում: Նիկոլ Փաշինյան - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայում անցկացնում է ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ, և այդ առումով քննարկումները դեռևս շարունակվում են: Ինչ վերաբերում է կոալիցիա ձևավորելուն, ապա այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո»:


Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել են. Վարչապետ

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ...

17:43

Ադրբեջանն ու Ռուսաստանը հայտարարել են, որ վերջնականապես լուծել են AZAL ինքնաթիռի կործանման հարցը

Ադրբեջանն ու Ռուսաստանը հայտարարել են, որ վերջնականապես լուծել են AZAL ինքնաթիռի կործանման...

17:18

ՀՀ օդային տարածքը մայիսի 3-5-ը փակ կլինի անօդաչուների և ընդհանուր ավիացիայի համար

ՀՀ օդային տարածքը մայիսի 3-5-ը փակ կլինի անօդաչուների և ընդհանուր ավիացիայի...

17:02

Սամվել Կարապետյանն արդեն սկսել է երկու երկրների քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Մամիկոն Ասլանյան

Սամվել Կարապետյանն արդեն սկսել է երկու երկրների քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը....

14:52

Տիրադավ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ծեծել է սարկավագին

Տիրադավ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ծեծել է...

14:23

ՔՊ-ն այսօր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ

ՔՊ-ն այսօր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ

14:06

Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն ու պատգամավոր Սթիվեն Գիլբոն քննարկել են COP17-ում ՀՀ առաջնահերթությունները

Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն ու պատգամավոր Սթիվեն Գիլբոն քննարկել են COP17-ում ՀՀ...

12:23

Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կարող ենք ապահովել մեր երկրում համերաշխության մթնոլորտ. ՄԻՊ

Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կարող ենք ապահովել մեր երկրում համերաշխության մթնոլորտ....

12:07

Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով

Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով

11:43

«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին

«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է 2026-ի խորհրդարանական...

11:28

Պատրաստ ենք եղբայրաբար կիսել Հայաստանի եզդիական համայնքի հոգսերը. Նիկոլ Փաշինյան

Պատրաստ ենք եղբայրաբար կիսել Հայաստանի եզդիական համայնքի հոգսերը. Նիկոլ...

11:12

Ուղիղ․ Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործով առաջին դատական նիստը, նրա աջակիցները դատարանի բակում են

Ուղիղ․ Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործով առաջին դատական նիստը, նրա աջակիցները դատարանի բակում...

11:00

Բաքուն և Երևանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանման հարցում. ՌԴ ԱԳՆ

Բաքուն և Երևանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանման հարցում. ՌԴ...

10:56

Կատովիցեում ընթացող Եվրոպայի առաջնությունում Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը առաջատարների շարքում են

Կատովիցեում ընթացող Եվրոպայի առաջնությունում Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը առաջատարների...

10:44

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ

10:26

Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար նշանակություն չունեն

Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար նշանակություն...

10:15

Լարսի ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար

Լարսի ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար

09:33

Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական...

09:02

ՀՀԿ-ն շարունակելու է անզիջում պայքարը՝ աջակցելով ընդդիմադիր ուժերին. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն շարունակելու է անզիջում պայքարը՝ աջակցելով ընդդիմադիր ուժերին. Տիգրան...

18:09

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար...

17:24

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44