ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ում Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 12 երկրների մասնակցությամբ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի վավերացմանը: NHK հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Նյու Յորքում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպմանը:
Հաղորդվում է, որ Ճապոնիայի կառավարության ղեկավարը զրույցի ընթացքում հանդես է եկել հօգուտ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագրի շուտափույթ գործողության մեջ դնելուն՝ պնդելով, որ դա զգալիորեն կխորացնի և կակտիվացնի տնտեսական կապերը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Սակայն Քլինթոնն ի պատասխան կրկնել է, որ դեմ է Կոնգրեսում այս տարվա փետրվարին ստորագրված այդ փաստաթղթի վավերացմանը: Նրա կարծիքով՝ համաձայնագրով նախատեսված միջոցառումները կարող են վնասել ԱՄՆ-ում զբաղվածությանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ակնկալում է մինչև իր նախագահության ժամկետի ավարտը հասնել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագրի վավերացմանը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում շատ քաղաքական գործիչներ դեմ են այդպիսի պայմանավորվածությանը՝ համարելով, որ այն մրցակիցներին տալիս է միակողմանի շահեր: Բացի Քլինթոնից՝ համաձայնագրին դեմ է նրա մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփը:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02