Ռուսաստանի բնակիչները 2020-ի արդյունքներով սկսել են ավելի վատ վերաբերվել միգրանտներին, ինչը վատթարացնում է ազգամիջյան հարաբերությունները, օտարերկրացի շատ երեխաներ Ռուսաստանի կրթական համակարգից դուրս են գտնվում, հինգշաբթի ասել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մագոմեդսալամ Մագոմեդովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մագոմեդովը Նովոսիբիրսկում ամենամյա շրջանային սեմինար-հանդիպում է անցկացնում «Ռուսաստանի Դաշնության հիմնադիր սուբյեկտների գործադիր իշխանությունների՝ մինչեւ 2025 թվականը Ռուսաստանի Դաշնության պետական ազգային քաղաքականության ռազմավարության իրականացման պրակտիկայի եւ խնդիրների վերաբերյալ»: , «2020 թվականին գրեթե յուրաքանչյուր չորրորդ հարցված բացասական վերաբերմունք է հայտնել միգրանտների նկատմամբ: Ընդ որում, բացասական միտում կա: Այս վերաբերմունքը միայն վատթարանում է. միգրանտների նկատմամբ վատ վերաբերմունք ունեցող մարդկանց թիվն աճել է 7.5 տոկոսով: Այս իրավիճակն էականորեն ազդում է ազգամիջյան հարաբերությունների վիճակի վրա»,- աել է Մագոմեդովը: Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի խոսքով՝ Սիբիրում իրավիճակը նման է համառուսականին. այնտեղ բնակիչների 22.3 տոկոսը բացասական վերաբերմունք ունի միգրանտների նկատմամբ: Նա նշել է որ էթնիկական անկլավերի ձեւավորումը, առաջին հերթին՝ աշխատանքային միգրանտների եւ նրանց ընտանիքի անդամների կազմից, նպաստում է ոչ միայն հասարակության քրեականացմանը, այլեւ պարարտ հող է ստեղծում ազգայնականության, այլատյացության դրսեւորման եւ տեղացիների հետ հակամարտությունների հրահրման համար: Նա մեջբերեց նաեւ Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ-ի տվյալները, համաձայն որոնց 2020 թվականին Ռուսաստանում գրանցվել է գրեթե 800 հազար անչափահաս օտարերկրյա քաղաքացի, ընդ որում, Ռուսաստանի դպրոցական համակարգում ներառվել է ընդամենը 140 հազար երեխա:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02