Ռուս խաղաղապահները Շուշի քաղաքի մերձակայքում սահմանազատման գծի մոտ գազատարի վնասված հատվածի վերականգնման ժամանակ ապահովել են աշխատանքների անվտանգությունը: ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ մարդասիրական ականազերծման ստորաբաժանման սակրավորները ուսումնասիրել են խողովակի վնասված հատված տանող ճանապարհի վրա պայթուցիկների առկայությունը: Հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները վերանորոգման ծառայության ներկայացուցիչներին ուղեկցեցել են վթարի վայր և ապահովել վերականգնման աշխատանքների անվտանգ անցկացումը: Բացի այդ, Մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները կազմակերպել են Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից Արցախ տեղափոխված մարդասիրական օգնության առաքումը Ասկերանի շրջանի Խանացախ գյուղ: Մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները բազմանդամ ընտանիքներին, ներքին տեղահանվածներին և գաղթականներին հանձնել են ծալովի մահճակալներ, ծածկոցներ, բարձեր, կերակուր պատրաստելու գազայրիչներ, սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր: Ընտանիքներին օգնություն բաշխելուց բացի, ախտորոշման և հիվանդների ընդունելության և բուժման կազմակերպման համար առաջնային ախտորոշիչ հավաքածուներ՝արյան ճնշման մոնիտորներ, սրտի կուրսի մոնիտորներ, արյան գլյուկոզայի չափիչներ, ջերմաչափեր և բժշկական սարքավորումների այլ սարքեր են փոխանցվել բուժկետերում և հիվանդանոց:
11:23
11:09
09:55
09:33
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02