«Եթե երեկվա խաբկանքը, կեղծիքը չլիներ, դժվար թե այսօր փողոցներ փակվեին Շիրակում, մարդիկ անելանելի վիճակից այդ ծայրահեղ քայլերին են դիմում»,- ՊՆ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Նա նշեց, որ առավոտից փակ են Շիրակի մարզի տարբեր ճանապարները, պարալիզացված վիճակ է, պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, պարզելու գերության մեջ գտնվող իրենց հարազատների վերադարձի հարցը: «Երեկվանից պայմանավորվածություն կար, որ այսօր ժամը 16:00-ին պետք է հանդիպեին Փաշինյանի հետ, սակայն կարծես թե չեն գալիս հանդիպման, պահանջում են անձամբ Փաշինյանը գնա իրենց հետ հանդիպման: Հիմա կլինի ԱԱԾ պետի հանդիպումը, կփորձեն հասկանալ, թե ինչ էր երեկվա միֆը»,- ասաց անկախ պատգամավորը:
Հիշեցնենք, որ երեկ նախ պաշտոնապես հայտարարվեց, որ Ադրբեջանից գերիներ են վերադառնալու Հայաստան, ապա կրկին պաշտոնապես հերքվեց «գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է»: Դիտարկմանը՝ իշխանությունները մեկ ընդդիմության են մեղադրում, որ իրենց հանրահավաքներով խանգարում են գերիների վերադարձին, մեկ գերիների հարազատներին, որոնք երբեմն ակցիաներ են իրականացնում, Ս. Հովսեփյանն ասաց. «Կարծում եմ՝ ամեն ինչին խանգարում է անգործությունը, ուրիշ ոչ մի բան: Եթե կազմակերպված աշխատենք լինի, որևէ մեկը որևէ բանի չի կարող խանգարել»: Ինչ վերաբերում է ՊՆ մուտքերը փակած անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների գործողություններին, նա նշեց, որ նրանք պահանջում են հանդիպում պաշտպանության նախարարի կամ ԳՇ պետի հետ: «Առաջարկեցին 10-ական խմբերով հանդիպում, սակայն հարազատները հրաժարվեցին, պահանջում են, որ նախարարը դուրս գա և հանդիպի բոլորի հետ: Հավանաբար նախարարության մոտեցումն այդպես է, որ պետք է փոքր խմբերով քննարկումներ անել: Հիմա ոստիկանապետն է ներսում»,- ասաց պատգամավորը։
Աղբյուր` Panorama.am
17:43
17:18
17:02
14:52
14:23
14:06
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44