Ֆրանսիայում դատարանը ուրբաթ՝ ապրիլի 9-ին, 35-ամյա ջիհադիստ Ռեդա Համեին, ով ձերբակալվել էր 2015-ի օգոստոսին, 14 տարվա ազատազրկման է դատապարտել: Նա խոստովանել է, որ իրեն Սիրիայում հավաքագրել է Աբդելհամիդ Աբաուն, ով 2015-ի նոյեմբերի 13-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից Փարիզում կատարված ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչն է համարվում, հայտնում է DW- ն: Համեն, սակայն, հրաժարվել է ընդունել, որ մասնակից է եղել հարձակումների պլանավորմանը: Ավելի վաղ առաջին ատյանի դատարանը նրան 12 տարվա ազատազրկման էր դատապարտել, սակայն Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազությունը համարել էր, որ այդ պատժաչափը չափազանց մեղմ է եւ վիճարկել էր այն՝ 20 տարվա պատիժ պահանջելով ջիհադիստի համար: Արդյունքում, դատարանը բողոքարկումն ամբողջությամբ չէր բավարարել: 2015-ի նոյեմբերի 13-ին ջիհադիստական խմբավորումը Փարիզում մի շարք հարձակումներ էր իրկանացրել, որոնց արդյունքում 130 մարդ էր զոհվել, ավելի քան 350-ը վիրավորվել էր: Ահաբեկիչներին հաջողվել էր մի քանի պայթյուն իրականացնել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, պատանդներ վերցնել «Բատակլան» համերգասրահում եւ կրակ բացել մի քանի սրճարանների եւ ռեստորանների այցելուների վրա: Սեպտեմբերին այս հարձակումների գործով լայնամասշտաբ դատավարություն է նախատեսվում Փարիզում, որտեղ որպես հայցվոր շուրջ 1700 մարդ հանդես կգա, հիմնականում՝ զոհերի հարազատները կամ հարձակումների արդյունքում ողջ մնացածները:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02