Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչով են վտանգավոր կորոնավիրուսի նոր մուտացիաները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ վերջերս հայտնաբերված SARS-CoV-2 շտամները կարող են ավելի ակտիվ փոխանցվել, քան նախկինում հայտնիները։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրում դեռևս պահպանվում է վիրուսի կրկնակի ներթափանցման և հիվանդացածների թվի աճի ռիսկը, ուստի անհրաժեշտ է իրավիճակը վերահսկել հանրային առողջապահության խիստ միջոցների օգնությամբ:
Վարակի ներթափանցման և արտահանման ռիսկերը պահպանվում են միջազգային ուղևորությունների ժամանակ, հավելել է Վույնովիչը: Նոր շտամների մասին տվյալները մշտապես թարմացվում են, ինչի պատճառով պետք է ժամանակին վերանայել COVID-19-ի սահմանափակող միջոցները: Ընդ որում, կրկնակի պատվաստումների մասին որևէ առաջարկություն տալ չի կարելի, քանի որ կորոնավիրուսը դեռևս բավականաչափ լավ ուսումնասիրված չէ:
Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի կեսերին հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի մուտացիան, որն առանձնանում է ավելի մեծ վարակելիությամբ: Այդ ժամանակից ի վեր այն հայտնաբերել են արդեն 130 երկրներում (այդ թվում՝ Հայաստանում)։ Բացի այդ, աշխարհում տարածվում են նաև վիրուսի այլ տարբերակներ. այսպես, մարտի կեսերին «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել է, որ Ռուսաստան է ներթափանցել հարավաֆրիկյան շտամ: Յոհանեսբուրգի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տեղեկատվության համաձայն ՝ մուտացիաները այն կայուն են դարձնում արյան պլազմայի հակամարմինների նկատմամբ, որոնց դոնորները կորոնավիրուսային վարակ տարած հիվանդներ են եղել:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02