News.am-ը գրել է.
Ինձ շատ է մտահոգել ԱՄՆ կողմից արցախյն վերջին կարգավորումների նկատմամբ հարթակ ներտված քննադատությունը եւ գնահատականները ՌԴ-ի հետ կապված: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Մեկն այն է, որ Հոգլանդն ասել էր, թե Պոպովն ինձ ասաց, որ եթե նույնիսկ հայերն ու ադրբեջանցիները համաձայնեն 2016-ի պլանին, մեկ է Մոսկվան դեմ էր լինելու: Դրան հետեւեց Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունը, որ դա սուտ է, որ կարգավորումը ենթադրում էր երեք փաստաթուղթ՝ Ադրբեջան-հայաստան համատեղ փաստաթուղթ, համնախագահ երկրների համատեղ հայտարարություն եւ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւ: Եվ երկրորդը, պետդեպի բարձրագույն ներկայացուցչի հայտարարություններն էին մտակոհիչ: Արցախյան հակամարտությունը անգամ այս փուլում պետք է մաքսիմալ հեռու պահել Ռուսաստան-Արեւմուտք բախումների դաշտից: Եթե Արեւմուտքը փորձեց օգտագործել Արցախի խնդիրը Հայաստանի այսօրվա վիճակը ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական լարվածության ֆոնի վրա որպես թատերաբեմ, մենք լրիվ կործանված ենք: Պետք է ամեն ինչ անել նորովի վերականգնելու Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը եւ դա անել ունենալով լիովին կոնսենսուս՝ Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա»,-ասաց նա: Աշոտյանը նկատեց, որ հիմա ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները թասիբի են գցում Թուրքիային Ռուսաստանի դեմ հենց Արցախում.
«Հենց նույն Քենթը հայտարարում էր, որ Թուրքիան միակ գործոնն է, որ զսպում է Ռուսաստանին, Ռուսաստանը Հարավային Կովկասում չպետք է իրեն միանձնյա զգա: Որ Թուրքիայի ներկայությունը կոմպենսացնում է Արեւմուտքի բացակայությունը այդ տրածաշրջանում: Մեզ պետք է որ ռուսական ազդեցությամբ այս նոր իրավիճակը ծռայի նրն, որ թուրքական ազդեցությունն այս տարածաշրջանում մաքսիմալ մեղմվի»,-ասաց Աշոտյանը:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55