Ապրիլի 11-ին՝ ժամ 02:30-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի հետին մակերեսի, աջից հետին գոտկային շրջանի, աջ բազկի բազմաբեկոր հրազենային վիրավորում, երիկամի և լյարդի շրջանում բեկորների առկայությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Աբովյանի քաղաքի 19-ամյա բնակիչ: Քննչական կոմիտեի փոխանցմամբ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. ապրիլի 11-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, իր կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենայից իջնելով, նույն քաղաքի 19-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող որսորդական հրացանից 2 կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ երիտասարդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է որսորդական հրացանի կրակված մեկ պարկուճի պլաստմասե կոնտեյներ: Հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը: Կատարված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Կոտայքի մարզի բնակիչ է՝ ծնված 1992թ.: Վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և նույն օրը ձերբակալվել: Դեպքի հանգամանքների շուրջ հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ, նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:43
17:18
17:02
14:52
14:23
14:06
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44