Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ մեզ հասած տեղեկությունների, Երեւանի «Դվին» հյուրանոցը, որը միջազգային շուկայի համար ներկայանում է Hayastan Hօtel Resort անվամբ, ՀՀԿ-ական իշխանության լավագույն ավանդույթների ուժով սկսել է քաղաքական ուժերին միջոցառումների համար տարածք կամ դահլիճ չտրամադրել:
Ընդ որում՝ մի քանի շաբաթ առաջ նման դիրքորոշում չեն ունեցել, «Դվինի» դահլիճը վարձակալելու հարցով դիմած ՀԱԿ-ին, օրինակ, չի ասվել, թե քաղաքական միջոցառումների համար տարածք չեն տրամադրում: Թե մի քանի շաբաթում ինչ է փոխվել, արդյոք «Դվինի» սեփականատեր Արտակ Թովմասյա՞նն է որոշել մերժել «կոնկուրենտ» քաղաքական ուժին, որ ինքը միակ քաղաքական էլեմենտը լինի «Դվինի» տարածքում, թե՞ նրան ՀՀ իշխանությունից ցուցումներ կամ ընդդիմության այլ թեւերից հորդորներ են եղել` դժվար է կռահել:
Փաստ է, որ Թովմասյանն իր քաղաքական ամբիցիաների մասին է բարձրաձայնել, փաստ է, որ «Դվինը» բազմիցս ընտրվել է որպես իշխանական միջոցառումների անցկացման վայր` ՔՊ-ի քաղաքական միջոցառումներից մինչեւ Francophonie-ի ճաշկերույթ ու Աննա Հակոբյանի արկածախնդիր դրամահավաքներ, եւ հիմա առնվազն արտառոց է, որ մերժում են վճարովի ծառայություններ մատուցելու առաջարկը:
ՀԱԿ-ից հաստատեցին մեր տեղեկությունը, որ դիմել էին «Դվինի» դահլիճում մայիսի 1-ին ՀԱԿ համագումարն անցկացնելու համար, նախնական համաձայնությունը կայացվել է, ապա հրաժարվել են դահլիճը վարձակալությամբ տրամադրել իրենց` քաղաքական միջոցառումներից ձեռնպահ մնալու պատճառաբանությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02