Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը: «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը» (TOKİ) քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մուշի քաղաքապետարանի և հիշյալ վարչության համագործակցությամբ քանդված հայկական տների տեղերում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: Նշվում է, որ հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել էր դեռևս 2011թ. Մուշի քաղաքային խորհրդի կողմից: Այդ ժամանակվա Մուշի քաղաքապետ Նեջմեթթին Դեդեն որպեսզի արդարացներ ընդունված որոշումը, ասել էր. «Քարաշեն և հողաշեն տներ են, գրանցելու ի՞նչ կա»:
Էրջան Չեթեն, որը Քալե թաղամասում ծնված-մեծացած բնակիչ է ընդդիմանում է և ապամոնտաժողներին թույլ չի տալիս քանդել 156 տարվա պատմություն ունեցող իր տունը:
Չեթեն քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով թեմային նշել է, որը ինքը քանդելուն ընդդիմացել է, քանի որ գիտակցում է տարածքի պատմական արժեքը:
«Ոչ ոք չընդդիմացավ TOKİ-ին: Մեզ ասացին՝ վերցրեք ձեր հագուստը և դուրս եկեք: Սակայն մենք չընդունեցինք»,-ասել է նա:
Բնակիչը պատմել է նաև, որ տունը քանդելուց պահպանելու համար մենակ է ջանքեր գործադրել և ոչ ոք իրեն ականջալուր չի եղել: Նա նաև նշել է, որ որոշ ժամանակ կարողացել է տունը որպես պատմական կառույց գրանցել: Նրա խոսքով՝ գրանցումից հետո հիշյալ վարչությունը փորձ է արել կրկին քանդել տուն:
Բնակիչը պատմել է, որ ժամանակին նաև իր նկատմամբ սպառնալիքներ են հնչեցրել տունն ազատելու համար:
«Այժմ չեմ աշխատում, քանի որ ցանկանում եմ տեր կանգնել այս պատմությանը: Տանը հերթապահում եմ»,-ասել է Չեթեն:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02