«Որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր, ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, չվերադարձած գերեվարված հայրենակիցներ և չխնկարկված գերեզմաններ, դուք որպես վարչապետ, գոնե պետք է ձեր թիմակիցներին փորձեիք սաստել»,- խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի դիմեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Գոռ Գևորգյանն՝ անդրադառնալով Փաշինյանի ելույթի ավարտին իմքայլական պատգամավորների հնչեցրած ծափահարություններին: Հիշեցնելով, որ հունիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը ներկայացրել էր, թե Հայաստանը աշխարհաքաղաքական զարգացման համատեքստում ինչ հնարավորություններ է ունեցել պատերազմին դիմակայելու համար՝ պատգամավորը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ իր մոտ նման ձևակերպում չի արվել, կամ արվել է այնպես, որ ինքը հասկացել է, որ ամբողջությամբ պատրաստ ենք պատերազմին:
Գոռ Գևորգյանը նաև հիշեցրեց, որ նոյեմբերի 17-ին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հոկտեմբրի 19-20-ի դրությամբ առաջարկություն է արել դադարեցնել պատերազմը՝ պահելով Շուշին և Արցախի նկատմամբ վերահսկողությունը և հայկական կողմն այն մերժելէ և ՌԴ նախագահն էլ հայտնել էր, որ իր համար անհասկանալի էր, թե ինչու մերժվեց առաջարկը: «Հետևրաբար,որպես ՀՀ վարչապետ և զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար, ե՞րբ հասկացաք, որ մեր բանակն այլևս ի վիճակի չէր թուրք-ադրբեջանական զորքերի դեմ պայքարն շարունակելու»,- Փաշինյանին հարցրեց Գոռ Գևորգյանը:
«Էդ ո՞նց եք այդտեղ եկել նստել ընդհանրապես, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում»:
Աղբյուր` Panorama.am
09:33
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02