ԵԱՏՄ անդամ երկրները քննարկում են ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը կազմակերպության միջկառավարական խորհրդի նիստին, որը կայանալու է ապրիլի 29-30-ը Կազանում, որին մասնակցում են անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։ Այս մասին գրում է ռուսական RBC-ն՝ վկայակոչելով դիվանագիտական իր երեք աղբյուրները՝ հայկական, ռուսական, ԵԱՏՄ-ական։
Աղբյուրը մանրամասնում է, որ Բաքուն իր ներկայացուցիչներին Կազան կարող է ուղարկել, եթե դրան համաձայնի Երևանը։
«Եվ որպեսզի դա տեղի ունենա, Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք դեռ հինգ ամիս առաջ պատերազմական իրավիճակում էին, պետք է հաղթահարեն մի քանի տարաձայնություններ, մասնավորապես պետք է լուծվի հայ գերիների վերադարձը»,- RBC-ին ասել է հայկական աղբյուրը։
Հայաստանցի դիվանագետը լրատվամիջոցին հաստատել է, որ Կազան Բաքվին հրավիրելու գաղափար եղել է։
«Այնպես չէ, որ մենք սկզբունքորեն դեմ ենք, մենք ասում ենք, կան չլուծված հարցեր, այդ թվում ռազմագերիների հարցը»,-գրում է RBC-ն ու ավելացնում, որ հայկական կողմն արդեն ցուցակ է կազմել, որում ներառված է 200 անուն, ցուցակը հանձնվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։
Չլուծված հարցերի թվում հայկական աղբյուրը նշել է նաև տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերաբերյալ քննարկումների սառեցումը։
«Երկու շաբաթում երկու երկրների միջև առկա խնդիրների լուծում պատկերացնելն անհնար է, հակասությունները չափից դուրս խորն են»,-թերթի հետ զրույցում ասել է հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ավելացնելով, որ քիչ հավանական է մոտ ապագայում ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը ԵԱՏՄ հարթակներին։
21:46
21:02
19:35
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
12:07
11:33
10:33
10:33
09:26
09:15
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45