Հետաքննության արդյունքում ՝ ՌԴ քաղաքացուց գաղտնի տեղեկատվություն ստանալու ժամանակ ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկը: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տարածած տեղեկատվությունը հրապարակոլ է «ՌԻԱ նովոստի»-ն: Խոսքը գնում է ուժային կառույցների տեղեկությունների բազաների տվյալների մասին: «Այժմ նա գտնվում է Ուկրաինայի դիվանագիտական հաստատությունում: Հետաքննվում են նրա ձերբակալման հանգամանքները: Գործող կարգի համապատասխան և հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա ուկրաինական կողմը պատասխան է նախապատրաստում»,- այս մասին «ՌԲԿ-Ուկրաինա»-ին տված մեկնաբանության մեջ ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն: ԱԴԾ-ից հայտնում են, որ Սոսոնյուկի գործունեությունը «թշնամական է Ռուսաստանի նկատմամբ և անհամատեղելի է դիվանագիտական աշխատողի կարգավիճակի հետ»: Նա երկար տարիներ աշխատել է ՌԴ-ում, Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության կայքում հիշատակվում է 2012-ի հոկտեմբերից: Նա կպատժվի միջազգային իրավունքին համապատասխան, հավելել է ԱԴԾ -ն: Նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահության անդամ Բոգդան Բեսպալկոյի խոսքով՝ հյուպատոսը կարող է վտարվել Ռուսաստանից: Գործակալության զրուցակիցը չի բացառել Սանկտ Պետերբուրգում հյուպատոսության փակումը: Դիվանագետներն անձեռնմխելիություն ունեն այն երկրում, որտեղ նրանք աշխատում են: Միևնույն ժամանակ, Վիեննայի կոնվենցիան նախատեսում է, որ իշխանությունները կարող են դիվանագիտական աշխատողներին զրկել կացության իրավունքից, եթե նրանք խախտել են օրենքը կամ թշնամական գործողություններ են կատարել:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02