Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն. Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասված է.
«Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ոգեկոչում է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի և համաշխարհային պատմության ամենաողբերգական և արյունալի էջերից մեկն է: 1915-1923թթ. Թուրքիայի կողմից իրականացված այս զանգվածային հանցագործության հետևանքով ավելի քան 1.5 միլիոն հայ սրի մատնվեց, շուրջ երկու միլիոնը բռնատեղահանվեց: Հայ ժողովուրդը զրկվեց իր պատմական բնօրրանի և մշակութային ժառանգության մեծ մասից: Հայոց եղեռնը պատմության մեջ պետականորեն նախապես ծրագրված և հետևողականորեն իրականացված առաջին ցեղասպանությունն էր: Հայերի ցեղասպանությանը հաջորդեց Թուրքիայի մյուս ժողովուրդների՝ հույների, եզդիների, քրդերի, ասորիների և այլ էթնիկ խմբերի ցեղասպանությունը, կոտորածը և տեղահանումը: Ավելի քան մեկ դար առաջ հայ ժողովրդի դեմ իրագործված այդ ոճրագործության վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքների և գնահատականների բացակայությունը հիմք ծառայեց հետագայում նմանատիպ հանցագործությունների կրկնության համար։ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հրեական Հոլոքոստը և նացիստների կողմից իրականացված սլավոնական ժողովուրդների, գնչուների ու այլ ազգերի ցեղասպանությունը դրա վառ վկայությունն են։ Թուրքիան ոչ միայն հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև հետևողականորեն խոչընդոտում է նաև այլ երկրներում դրա ճանաչմանն ուղղված գործընթացը։ Ավելին, այսօր էլ այդ երկրի ղեկավարությունը շարունակում է հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը, ինչի վառ օրինակ է Թուրքիայի ավելի քան ակտիվ մասնակցությունն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի նախապատրաստմանը և բուն ռազմական գործողություններին, որոնք ուղեկցվել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով։ Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը, նրանց պանթուրքական և ծավալապաշտական ծրագրերը լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Մենք հետևողական ենք լինելու Մեծ եղեռնի միջազգային ճանաչման, դատապարտման և պատմական արդարության վերականգնման գործում»։
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02