Մոտ 10 000 մարդ ջահերով երթ է կազմակերպել Երեւանում՝ ի հիշատակ մեկուկես միլիոն հայերի, ովքեր ավելի քան մեկ դար առաջ սպանվել են Օսմանյան Թուրքիայում, գրում է արաբական Al-Arabia պարբերականը: «Երթը սկսվեց կենտրոնական հրապարակից եւ շարժվեց դեպի հսկայական հուշահամալիր, որտեղ ակտիվիստներն այրեցին Թուրքիայի դրոշը: Պատմաբանների գնահատմամբ՝ Օսմանյան կայսրության վերջին օրերին օսմանյան թուրքերի կողմից մոտ 1.5 միլիոն հայ էր սպանվել, ինչը շատերը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն են համարում: Չնայած Թուրքիան խոստովանում է այդ դարաշրջանում տեղի ունեցած սպանությունները, սակայն մերժում է ցեղասպանություն եզրույթը՝պնդելով, որ զոհերի թիվը չափազանցված է, եւ որ այդ մահերն Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ քաղաքացիական անկարգությունների արդյունք են: Հայաստանը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը պաշտոնապես նշում է ապրիլի 24-ին, երբ 1915 թվականին սկսվեցին սպանությունները: Հատկանշական է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադարձել է Հայոց ցեղասպանության սպասվող հայտարարությանը, ինչը, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ այն ճանաչելու պատրաստակամության հաստատումն է «Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, դուք կարող եք հետեւել վաղվա հայտարարությանը», - լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի օգնական Գալինա Փորթերը: Վաշինգտոնը մինչ այժմ զերծ է մնում ցեղասպանության մասին խոսակցություններից: Թուրքիան հրաժարվում է խոսել Հայոց ցեղասպանության մասին, մինչդեռ ավելի քան քսան երկիր եւ շատ պատմաբաններ դա ընդունում են: Բայդենը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, ով կճանաչի Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրության տիրապետության տակ»,- գրում է պարբերականը:
17:43
17:18
17:02
14:52
14:23
14:06
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44