Սինգապուրն առաջ է անցել Նոր Զելանդիայից կորոնավիրուսի համավարակի ընթացքում ամենաապահով երկրների վարկանիշում: Այս մասին երեքշաբթի հայնել է The New Zealand Herald-ը՝ վկայակոչելով Bloomberg-ի անցկացրած հետազոտությունը:
Հաղորդվում է, որ պատճառը բնակչության շրջանում պատվաստումների բարձր մակարդակն է եւ կորոնավիրուսի տարածման դեմ արդյունավետ պայքարը երկրի ներսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Bloomberg-ի՝ 2020 թվականի նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում Նոր Զելանդիան զբաղեցնում է առաջին տեղը: Սակայն կորոնավիրուսի դեմ ազգային պատվաստումների արշավների մեկնարկից հետո այն զիջեց առաջին տեղը Սինգապուրին, որի բնակչության գրեթե 20 տոկոս արդեն պատվաստվել է:
Վարկանիշում երկրի վիճակը հաշվարկելու հիմնական ցուցանիշներն էին վարակման դեպքերի ընդհանուր թվի, մահացության մակարդակի, հետազոտված մարդկանց թվի եւ պատվաստումների մակարդակի վերաբերյալ տվյալները: Սինգապուրը հավաքել է 79.7 միավոր, իսկ Նոր Զելանդիան՝ 79.6: Ավստրալիան (76.2 միավոր) եւ Իսրայելը (74.9 միավոր) նույնպես առաջատարների շարքում են՝ համապատասխանաբար զբաղեցնելով երրորդ եւ չորրորդ տեղերը:
Ռուսաստանը (60.9 միավոր) այս վարկանիշում 22-րդ տեղում է՝ առաջ անցնելով Պորտուգալիայից եւ Իսպանիայից (երկու երկրներն էլ 59.7 միավոր), ինչպես նաեւ Իռլանդիայից (57.7), Գերմանիայից (54.9 միավոր) եւ Ավստրիայից (542 միավոր): 53 երկիր ընդգրկող վարկանիշը եզրափակում են Արգենտինան (41.4 միավոր), Լեհաստանը (40.6 միավոր) եւ Բրազիլիան (39.1 միավոր):
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02