Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, ԱԺ պատգամավորներ Ժակլին Դյուբուան, Ֆրանսուա Պուպոնին, Գզավիե Բրըտոնը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ուրախ եմ, որ այցելել եք Հայաստան ու Արցախ, կրկնակի ուրախ եմ և գիտեմ, որ Հայաստանի լավ բարեկամներն եք»:
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն ասել է, որ ինքը և գործընկերները Հայաստանի ու Արցախի երկար տարիների բարեկամներ են, և իրենց թիվը կարող էր շատ ու շատ ավելի մեծ լինել, քանի որ Հայաստանը Ֆրանսիայում շատ բարեկամներ ունի: Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևերի ընդունումն այն պայքարի արդյունքն է, որ իրենք վարում են երկար տարիներ:
Գի Տեսիեն նշել է, որ պատերազմական օրերին իրենք լավագույնս էին հասկանում ու կիսում հայ ժողովրդի ցավն ու տառապանքը, քանի որ Ֆրանսիան պետություն է, որն իր պատմության ընթացքում շատ պատերազմներ է տեսել, դժվար փորձությունների միջով անցել ու միլիոնավոր կորուստներ ունեցել:
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են Արցախ կատարած այցից տպավորությունները: Նրանք կարևորել են պատերազմի, դրա հետևանքների, ռազմատենչ ու անմարդկային բնույթի մասին խոսելը, միջազգային հանրության առջև կատարվածը բացահայտելն ու բարձրաձայնելը:
Ֆրանսիացի խորհրդարանականներն ընդգծել են, որ շարունակելու են սատարել և աջակցել Հայաստանին ու Արցախին:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին՝ իրենց գործունեության համար և նշել, որ Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամությունը բազմավեկտոր է. այն ընդգրկում է երկու ժողովուրդների պատմությունը, արժեքները, մշակույթը, առանձին անհատների, որոնք կերտել են և կերտում են այդ պատմությունը: Նախագահի Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարում ուժը, հզորությունը կապված են ժամանակակից տեխնոլոգիաների, կրթության, գիտության զարգացման հետ, հետևաբար, միասնական ջանքերով պետք է ձգտել, որ Հայաստանը դառնա առաջադեմ և ուժեղ երկիր։
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02