Ճապոնիայի տնտեսությունը դուրս է եկել դեֆլյացիայի վիճակից, որում գտնվում էր վերջին 15 տարվա ընթացքում: Այդ մասին չորեքշաբթի պաշտոնապես հայտնել է Ճապոնիայի Կենտրոնական բանկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Գների շարունակական անկման տեսանկյունից դեֆլյացիան ավարտվել է», - ասված է Ճապոնիայի ֆինանսական գլխավոր կարգավորիչի պաշտոնական հայտարարության մեջ: Կենտրոնական բանկի հայտարարության ֆոնին, որն արվել է երկօրյա նիստի արդյունքում, ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը գրեթե երկու կետով ամրապնդել է իր դիրքերը իենի նկատմամբ` դուրս գալով դոլարի դիմաց 102 իենի մակարդակի: Ազգային արժույթի թուլացած փոխարժեքը ձեռնտու է ճապոնական խոշոր կորպորացիաներին, որոնք կողմնորոշվում են դեպի արտաքին շուկաներ:
Միաժամանակ Կենտրոնական բանկը խոստովանել է, որ առայժմ չի հաջողվում իրականացնել տարեկան 2 տոկոսի մակարդակում վերահսկվող ինֆլյացիա ունենալու խնդիրը: Պատճառների թվում, ի թիվս այլոց, նշվում է նավթի համաշխարհային գների անկումը: Ճապոնիայում ավելի քան 15 տարի տեւած դեֆլյացիան հանգեցրել է արտադրության կրճատման, ներդրումների եւ բնակչության եկամտի նվազման: Դրա դեմ պայքարի համար Ճապոնիայի Բանկը գերփափուկ դրամական քաղաքականություն էր վարում` 80 տրլն իենով (մոտ 752 մլրդ դոլար ընթացիկ փոխարժեքով) ընդլայնելով երկրում դրամական բազան պետական փոխառության տոմսերի եւ այլ արժեթղթերի գնման հաշվին:
Ճապոնիայի տնտեսությունը դեֆլյացիայից հանելը վարչապետ Սինձո Աբեի տնտեսական քաղաքականության կետերից մեկն է, որը «աբենոմիկա» անվանումն է ստացել:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02