«Նորմալ երևույթ չէ, երբ քրեական գործով մարդիկ սկսում են հպարտանալ։ Իրոք, նորմալ չէ, այսպես չպետք է լիներ»,- իր աջակիցների հետ հանդիպմանը, պատասխանելով ներկաների հարցերին, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով, երկրում գրեթե գյուղապետ չկա, որի վրա 2-3 քրեական գործ հարուցված չլինի, քաղաքապետ կա, որի նկատմամբ 28 քրեական գործ է հարուցվել, իսկ հարուցվելիս հետո մոտ երկու տարի քննչական գործողություններ չեն իրականացվել։ «Պատկերացնում եք, չէ՞, քրեական գործը հարուցվում է ու թողնվում։ Երբ պետք է այդ գյուղապետին ինչ-որ բան հասկացնել, ասում են, հիշում ես չէ՞, քրեական գործ կա։ Նորմալ չէ, երբ նույնիս օրինապաշտ քաղաքացին ժամանակի ընթացքում հարմարվում է դրան, ասում է՝ քրեական գործ է էլի, ի՞նչ է եղել։ Իրոք, դա շատ վատ բան է։ Եվ մենք այս իշխանությանը հրաժեշտ տալուց հետո պետք է անենք ամեն ինչ, որ մեր երկրում վերադառնա այն վերաբերմունքը, որ լավ չէ քրեական գործի տակ լինելը»,- նշել է նա։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ժողովրդից նեղացած չէ, իրեն հարցեր են տալիս, թե ինչո՞ւ նման բան եղավ, փորձում է գտնել բացթողումները։ «Հիմա գալու ենք, որ ժողովրդի խնդիրները լուծենք, կենսամակարդակը բարձրացնենք, այնպես անել, որ երիտասարդներն էլ կյանքի որակի բարելավումն իրենց վրա զգան»,- ասել է նա։ ՀՀ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի՝ իր աջակիցների հետ հանդիպման տեսագրության երրորդ հատվածը։
Աղբյուր` Panorama.am
17:43
17:18
17:02
14:52
14:23
14:06
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44