ARM | RUS |

«Հենակետ». Անվտանգության հարցերը՝ մեկ շաբաթում

01.05.21 | 12:04

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է անվտանգության հարցերի վերաբերյալ նախորդ շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը. «Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում տեղի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, թե Կոնգրեսում բանաձև է ներկայացրել` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատելու Ամերիկյան պետության պահանջով: Շիֆը հայտնել է նաև, որ իր այդ բանաձևն արդեն ստացել է երկկողմանի (դեմոկրատներից և հանրապետականներից) աջակցություն: ՄԻՊ Արման Թաթոյանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին: Թաթոյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»: Ապրիլի 29-ին դատախազությունը մանրամասներ է ներկայացրել պատերազմում Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ: Հանցագործությունների(ՀՀ օդային սահմանի հատում ԱԹՍ-ով, գերիների գլխատում և այլն) դեպքերի առթիվ հարուցվել է շուրջ 100 քրգործ: Որպես մեղադրյալ են ներգրավված վարձկան գրոհայիններ, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող ընդհանուր 37 անձ, որոնցից 2-ը կալանավորված է, իսկ 35-ի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ապրիլի 29-ին ԱԱԾ տնօրենի տեղակալ Սուրեն Մելքոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գերիների հարցով ՀՀ ու Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարների հանդիպումներին, նշել է, որ այդ հանդիպումները պարբերաբար տեղի են ունենում՝ գերիների հարցին լուծում տալու համար։ Ըստ Մելքոնյանի՝ վերջին անգամ հանդիպումը եղել է մոտ մեկ ամիս առաջ, բայց դա չի նշանակում, որ կապը չկա։ Ապրիլի 30-ին ՄԻՊ Արման Թաթոյանը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ադրբեջանը հայ գերիների հարցով փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, փորձում է այս խնդիրը իրավականից դարձնել քաղաքական։ Ըստ նրա՝ դժվար է ասել, թե քաղաքական հարթությունում ինչ աշխատանք է տարվում, բայց իրավական առումով մեծ աշխատանք է տարվում՝ հայ գերիներին վերադարձնելու համար։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտնել է, որ Ֆրանսիան նախագահ Մակրոնի մակարդակով ներգրավվել է հայ ռազմագերիների ազատ արձակման գործում, ինչը, ըստ պաշտոնական Փարիզի, հրատապ լուծում պահանջող խնդիր է։ Դեսպանը մանրամասնել է՝ օրերս կայացած Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի պատճառներից մեկը հայ ռազմագերիների ազատ արձակման գործում առաջընթացի բացակայությունն է։ Ապրիլի 30-ին գերիների վերադարձի պահանջով ԱԺ շենքի դիմաց ակցիա է տեղի ունեցել։ ԱԺ-ից երթ է կատարվել դեպի ՀՀ-ում գտնվող մի շարք երկրների դեսպանատներ, որոնք ներկայացուցիչներին նույն պահանջով նամակներ են փոխանցել։ Բողոքի ակցիային են միացել նաև Շիրակի մարզի բնակիչ, պատերազմից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի դիրքերից գերեվարված պահեստազորայինների հարազատները։ Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա քրգործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել դատախազություն։ Հիշեցնենք, որ վարչական դատարանը վարույթ է ընդունել Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Դա ենթադրում է, որ Գասպարյանը պետք է պաշտոնավարեր մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։ Իսկ Փաշինյանի կողմից Արտակ Դավթյանին իրավունքի ուժով ԳՇ նշանակելուց հետո Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետի և ՊՆ նախարարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ ՀՔԾ-ն նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում էր կայացրել քրգործ հարուցելը մերժելու մասին։ ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 3-րդ մասով։ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, Մակարյանը մեղադրվում է 60-հոգանոց զորքի անհետ կորելու համար: Լրատվականներից մեկը, պարզաբանում ստանալու համար կապ է հաստատել Մակարյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է որևէ հարցի պատասխանել։ Ապրիլի 29-ին ՀՀ վարչական դատարանը «Տիրան Խաչատրյանն ընդդեմ Արմեն Սարգսյանի» գործով որոշում է կայացրել ՊՆ նախարարին՝ որպես երրորդ անձ ներգրավելու մասին։ Նշենք, որ հայցվոր կողմը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ ՊՆ նախարարին՝ որպես երկրորդ պատասխանող ներգրավելու մասին, սակայն դատարանում չի առարկել՝ ՊՆ նախարարին որպես երրորդ անձ ներգրավվելուն։ Պատասխանող կողմը ևս չի առարկել՝ ՊՆ նախարարին որպես երրորդ անձ ներգրավելու միջնորդությանը։ Սյունիքի մասին Շաբաթվա ընթացքում ԶԼՄ ներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սյունիքի մարզի Արավուս գյուղի հովիվին ադրբեջանցի զինծառայողները քաշքշել են և հարվածներ հացրել, ով անասուններին տարել էր արածեցնելու։ ՀՀ ՄԻՊ-ը հատուկ արձանագրել է, որ ադրբեջանցի զինծառայողների իրականացրածը հանցավոր ոտնձգություն է ՀՀ սահմանային բնակչի նկատմամբ և կրկին հաստատել է իր այն պնդումը, որ Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտություն կա։ Նույն ժամանակահատվածում սոցիալական ցանցերում տարածվեց նաև մի տեսանյութ, որում պնդում էր արվում, թե Սյունիքում հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը հանձնում է ադրբեջանական ուժերին։ ՊՆ-ն նշված տեղեկությունը բացարձակ սուտ է որակել։ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում տիրող իրավիճակին, նշել է, թե չի կարող ասել, որ այս պահին այնտեղ անվտանգ է, քանի դեռ դելիմիտացիա չունենք, դեմարկացիա չունենք, պայմանագիր չունենք՝ սահմանի վերաբերյալ։ Ըստ նրա՝ ասել, որ միջադեպերը կանխված են և կկանխվեն՝ ֆանտաստիկայի ժանրից է։ Ինչ վերաբերում է չեզոք գոտուն, Մելքոնյանը նշել է, որ 520 կիլոմետրանոց շերտն ամեն պետություն իր տարածքի հաշվին է անում, հարևան տարածքի հաշվին՝ այդ շերտը չեն կառուցում։ Այլ թեմաներ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցում նշվում է, որ 2019-ի համեմատ 2020 թվականին ՀՀ ռազմական ծախսերը նվազել են 2,6 տոկոսով․ նախորդ տարի ՀՀ-ում ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4,9 տոկոսը։ Ըստ զեկույցի՝ Հայաստանը դեռ շարունակում է մնալ աշխարհում ռազմական ամենամեծ ծախսեր ունեցող երկրների տասնյակում։ Հանրապետության նախագահը ապրիլի 23-ին ստորագրել է զինծառայության տարիքային շեմը բարձրացնելուն առնչվող օրենքը և մի շարք այլ օրենքներ: ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: Առաջարկվում է համաներում հայտարարելով՝ քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործի վարույթը կարճել։ ՊՆ անցուդարձի մասին ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների և կամավորականների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքներն իրականացվում են ՊՆ-ի կողմից հաստատված տիպային նախագծով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին: ՊՆ-ն հայտնում է, որ մեր զինված ուժերը չեն մասնակցելու ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը: ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, հայտնելով, որ ապրիլի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք, իրենց հետ բերելով 30-40մ երկարությամբ խողովակներ, հավանաբար՝ նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով: Այնուհետև, նկատելով ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքերի զինծառայողներին, քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել են դեպի Ալիբեյլի բնակավայր՝ թողնելով խողովակները միջդիրքային տարածքում: Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ, շտաբային վարժանքներ, մարտավարական-մասնագիտական պարապմունքներ և այլն։ Նախորդ շաբաթների համեմատ անվտանգության ոլորտի վերաբերյալ լրատվական հոսքերը որոշակիորեն նվազել են, առավել շատ լուսաբանվել են ռազմագերիներին, անհետ կորած զինծառայողներին առնչվող խնդիրների մասին հրապարակումները»։


Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել են. Վարչապետ

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ...

17:43

Ադրբեջանն ու Ռուսաստանը հայտարարել են, որ վերջնականապես լուծել են AZAL ինքնաթիռի կործանման հարցը

Ադրբեջանն ու Ռուսաստանը հայտարարել են, որ վերջնականապես լուծել են AZAL ինքնաթիռի կործանման...

17:18

ՀՀ օդային տարածքը մայիսի 3-5-ը փակ կլինի անօդաչուների և ընդհանուր ավիացիայի համար

ՀՀ օդային տարածքը մայիսի 3-5-ը փակ կլինի անօդաչուների և ընդհանուր ավիացիայի...

17:02

Սամվել Կարապետյանն արդեն սկսել է երկու երկրների քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Մամիկոն Ասլանյան

Սամվել Կարապետյանն արդեն սկսել է երկու երկրների քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը....

14:52

Տիրադավ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ծեծել է սարկավագին

Տիրադավ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ծեծել է...

14:23

ՔՊ-ն այսօր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ

ՔՊ-ն այսօր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ

14:06

Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն ու պատգամավոր Սթիվեն Գիլբոն քննարկել են COP17-ում ՀՀ առաջնահերթությունները

Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն ու պատգամավոր Սթիվեն Գիլբոն քննարկել են COP17-ում ՀՀ...

12:23

Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կարող ենք ապահովել մեր երկրում համերաշխության մթնոլորտ. ՄԻՊ

Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կարող ենք ապահովել մեր երկրում համերաշխության մթնոլորտ....

12:07

Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով

Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով

11:43

«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին

«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է 2026-ի խորհրդարանական...

11:28

Պատրաստ ենք եղբայրաբար կիսել Հայաստանի եզդիական համայնքի հոգսերը. Նիկոլ Փաշինյան

Պատրաստ ենք եղբայրաբար կիսել Հայաստանի եզդիական համայնքի հոգսերը. Նիկոլ...

11:12

Ուղիղ․ Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործով առաջին դատական նիստը, նրա աջակիցները դատարանի բակում են

Ուղիղ․ Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործով առաջին դատական նիստը, նրա աջակիցները դատարանի բակում...

11:00

Բաքուն և Երևանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանման հարցում. ՌԴ ԱԳՆ

Բաքուն և Երևանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանման հարցում. ՌԴ...

10:56

Կատովիցեում ընթացող Եվրոպայի առաջնությունում Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը առաջատարների շարքում են

Կատովիցեում ընթացող Եվրոպայի առաջնությունում Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը առաջատարների...

10:44

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ

10:26

Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար նշանակություն չունեն

Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար նշանակություն...

10:15

Լարսի ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար

Լարսի ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար

09:33

Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական...

09:02

ՀՀԿ-ն շարունակելու է անզիջում պայքարը՝ աջակցելով ընդդիմադիր ուժերին. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն շարունակելու է անզիջում պայքարը՝ աջակցելով ընդդիմադիր ուժերին. Տիգրան...

18:09

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար...

17:24

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44