ARM | RUS |

«Կոլցո» գործողության հետևանքով հայաթափվեց ավելի քան երկու տասնյակ գյուղ, տեղահանվեց գրեթե 10,000 մարդ, ավելի քան 100-ը սպանվեց. ՀՀ ՄԻՊ

01.05.21 | 12:44

Ապրիլի 30-ին լրացավ ադրբեջանական ուժերի կողմից Արցախի հայկական բնակավայրերի բռնի տեղահանման «Կոլցո» (Օղակ) գործողության 30-րդ տարին: 1991 թվականի ապրիլին սկիզբ է առել և միչև օգոստոս ամիսը շարունակվել ադրբեջանական ուժերի կողմից Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման, հայերի նկատմամբ վայրագությունների լայնածավալ «Կոլցո» (Օղակ) գործողությունը: Դրա իրականացման հիմնական դերակատարն են եղել Ադրբեջանի ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ՕՄՕՆ-ОМОН: отряды милиции особого назначения), որին աջակցել են ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և 4-րդ բանակի ստորաբաժանումները: Թեև այդ գործողությանը նախորդել են ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի հայաթափմանը միտված բազմաթիվ քայլեր, ինչպես նաև էթնիկ զտման մասին Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարություններ, բուն «Կոլցո» օպերացիան սկսվել է 1991 թվականի մարտի 25-ին: Այդ օրը ադրբեջանական ՕՄՕՆ-ը կանոնավոր կերպով գնդակոծության ենթարկեց Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Մինչև ներխուժումը, ադրբեջանական ուժերը մեկուսացրին թիրախի տակ հայտնված գյուղերը: Ապրիլի 16-ից հոսանքազրկվեց Շահումյանի շրջանը և անջատվեց հեռախոսակապը, արգելվեցին Երևանից-Շահումյան կանոնավոր ուղղաթիռային չվերթները: Ապրիլի 30-ին գնդակոծվեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը, որի ժամանակ հայկական խաղաղ բնակչության դեմ օգտագործվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի: ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի՝ Արցախի հայկական գյուղերը օղակի մեջ առնելուց հետո ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու միլիցիան ներխուժեցին գյուղեր «անձնագրային ռեժիմի ստուգման» պատրվակով: Իրականում տեղի էին ունենում հայերի սպանություններ էթնիկ ատելության շարժառիթով, խոշտանգումներ և այլ վայրագություններ, ինչի հետևանքով մարդիկ ստիպված լքում էին իրանց բնակավայրերը: Այդ գործողության հետևանքով հայաթափվեց ավելի քան երկու տասնյակ գյուղ տեղահանվեց գրեթե 10,000 մարդ, ավելի քան 100-ը սպանվեց: Ավելին, «Կոլցո» օպերացիայի արդյունքում 100 մարդ պատանդ ընկավ, իսկ շատերի ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ: «Կոլցո» գործողությունը ադրբեջանական հայատյաց ու էթնիկ զտումների քաղաքականության օրինակներից է: Հետագա տարիներին հայատյացությունն ու հայերի նկատմամբ թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը ստացավ նոր զարգացումներ, որի կարևոր բաղադրիչներից էր հայասպանությունը խրախուսելը: Փաստերը հաստատում են, որ հայերի նկատմամբ նշված վայրագություններն իրականացվել են բացառապես էթնիկ պատկանելիության հիմքով և կրել են հայրենազրկման և ոչնչացման բնույթ: Այսինքն՝ խոսքը էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին է, որի հիմքում հայերի նկատմամբ պետական աջակցությամբ հայատյացությունն էր: Ապացույցները հաստատում են, որ հետագա տարիներին հայատյացությունն ու հայերի նկատմամբ թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը ստացավ նոր զարգացումներ: Հայասպանությունը, ազգությամբ հային խոշտագելը միայն ակնհայտ խրախուսվում էր ադրբեջանական իշխանությունների կողմից: Սրա կոնկրետ վկայություն է 2004թ. փետրվարին Բուդապեշտում միջազգային դասընթացի ժամանակ ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը կացնով իր հյուրանոցի սենյակում՝ քնած վիճակում: Նա հետագայում հանձնվեց Ադրբեջանին ու դրանից հետո ոչ միայն ազատ արձակվեց, այլ նաև արժանացավ բարձրագույն մակարդակի հերոսացման: «Մակուչյանն և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» (գանգատ թիվ 17247/13) գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն 2020թ. արձանագրեց, որ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելը, արտոնությունների տրամադրումը, պետական ամենաբարձր մակարդակով քաջալերումը, Ադրբեջանի ողջ հասարակության շրջանակում հերոսացումը եղել են էթնիկ դրդապատճառներով (ethically motivated)։ Ըստ Եվրոպական դատարանի՝ դրա մասին են վկայել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որտեղ արտահայտել են իրենց աջակցությունը արարքի կատարման հարցում: Արցախի բնակչության դեմ 2016թ. ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմների ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով վայրագություններ, այդ թվում՝ հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների դաժան սպանություններ, խոշտանգումներ, մարմինների անարգանքի բազմաթիվ դեպքեր: Այս ամենն իրականացրել են ադրբեջանական զինված ուժերը ու ներգրավված ահաբեկիչները, որոնք տեսանկարում էին տեսանյութեր ու ակնհայտ վստահ լինելով, որ անպատժելի են՝ ցինիկաբար բաց դեմքով ցուցադրում, թե ինչպես են, օրինակ, կտրում հայի գլուխ, ականջ կամ անարգանքի ենթարկում մարմիններ: Այդ պատերազմներին նախորդել ու դրանց զուգահեռ առավել մեծ ագրեսիվությամբ շարունակվել են հայատյացությունն ու հայասպանության խրախուսումը: Այս մասին նույնպես առկա են օբյեկտիվ ապացույցների վրա հիմնված զեկույցներ: Մինչ օրս էլ Ադրբեջանում շարունակվում է հայատյացությունը, հայ հասարակությանը տառապանքներ պատճառելու և զգացմունքների հետ խաղալու, լարվածություն առաջացնելու պետական քաղաքականությունը: Այս մասին ակնհայտորեն վկայում է հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողներին գերեվարելը ու նրանց արհեստական պատճառնեով չվերադարձնելը, հարցը մշտապես քաղաքականացնելն ու սակարկությունների առարկա դարձնելը: Ցավոք, միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների խսիտ անհամաչափ արձագանքը նկարագրված վայրագություններին, իսկ շատ դեպքերում պարզապես լռությունը՝ միայն նպաստել է նրան, որ հայերի նկատմամբ նկարագրված վայրագություններն ու հայատյացությունը ոչ միայն չբացառվեցին հետագայում, այլ նաև խորացան ու առավել դաժան դրսևորումներ ստացան: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անձամբ իր ու ողջ աշխատակազմի անունից իրենց հարգանքի տուրքն են մատուցում«Կոլցո» (Օղակ) գործողության անմեղ զոհերի հիշատակին և ի գիտություն միջազգային համաշխարհային հանրության հատուկ ընդգծում, որ իրավունքների խախտումների, հանցանքների համար անպատժելիությունն առաջ է բերում նոր, ավելի կոպիտ խախտումներ, ավելի դաժան հանցանքներ: Այս հայտարարությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կտարածի միջազգային համապատասխան կազմակերպություններին:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան


Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել են. Վարչապետ

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ...

17:43

Ադրբեջանն ու Ռուսաստանը հայտարարել են, որ վերջնականապես լուծել են AZAL ինքնաթիռի կործանման հարցը

Ադրբեջանն ու Ռուսաստանը հայտարարել են, որ վերջնականապես լուծել են AZAL ինքնաթիռի կործանման...

17:18

ՀՀ օդային տարածքը մայիսի 3-5-ը փակ կլինի անօդաչուների և ընդհանուր ավիացիայի համար

ՀՀ օդային տարածքը մայիսի 3-5-ը փակ կլինի անօդաչուների և ընդհանուր ավիացիայի...

17:02

Սամվել Կարապետյանն արդեն սկսել է երկու երկրների քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Մամիկոն Ասլանյան

Սամվել Կարապետյանն արդեն սկսել է երկու երկրների քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը....

14:52

Տիրադավ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ծեծել է սարկավագին

Տիրադավ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ծեծել է...

14:23

ՔՊ-ն այսօր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ

ՔՊ-ն այսօր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ

14:06

Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն ու պատգամավոր Սթիվեն Գիլբոն քննարկել են COP17-ում ՀՀ առաջնահերթությունները

Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն ու պատգամավոր Սթիվեն Գիլբոն քննարկել են COP17-ում ՀՀ...

12:23

Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կարող ենք ապահովել մեր երկրում համերաշխության մթնոլորտ. ՄԻՊ

Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կարող ենք ապահովել մեր երկրում համերաշխության մթնոլորտ....

12:07

Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով

Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով

11:43

«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին

«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է 2026-ի խորհրդարանական...

11:28

Պատրաստ ենք եղբայրաբար կիսել Հայաստանի եզդիական համայնքի հոգսերը. Նիկոլ Փաշինյան

Պատրաստ ենք եղբայրաբար կիսել Հայաստանի եզդիական համայնքի հոգսերը. Նիկոլ...

11:12

Ուղիղ․ Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործով առաջին դատական նիստը, նրա աջակիցները դատարանի բակում են

Ուղիղ․ Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործով առաջին դատական նիստը, նրա աջակիցները դատարանի բակում...

11:00

Բաքուն և Երևանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանման հարցում. ՌԴ ԱԳՆ

Բաքուն և Երևանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանման հարցում. ՌԴ...

10:56

Կատովիցեում ընթացող Եվրոպայի առաջնությունում Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը առաջատարների շարքում են

Կատովիցեում ընթացող Եվրոպայի առաջնությունում Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը առաջատարների...

10:44

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ

10:26

Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար նշանակություն չունեն

Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար նշանակություն...

10:15

Լարսի ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար

Լարսի ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար

09:33

Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական...

09:02

ՀՀԿ-ն շարունակելու է անզիջում պայքարը՝ աջակցելով ընդդիմադիր ուժերին. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն շարունակելու է անզիջում պայքարը՝ աջակցելով ընդդիմադիր ուժերին. Տիգրան...

18:09

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար...

17:24

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44