ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել Գերմանիային եւ Կանադային պաշտպանության կարիք ունեցող մարդկանց համար սահմանները բացելու համար: Այդ երկրներն իրենց վրա պատասխանատվություն են վերցրել «էպիկական մասշտաբի ճգնաժամի» պայմաններում, հայտարարել է նա ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ փախստականների հարցերով Վաշինգթոնի կազմակերպած գագաթնաժողովի ժամանակ: ԱՄՆ նախագահն առանձնահատուկ երախտիքի խոսքեր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին հայտնում է DW-ն:
Փախստականների ընդունումը Օբաման բարոյականության հարց է համարել: «Եթե մենք դռները փակենք այս ընտանիքների առջեւ, ապա կդավաճանենք մեր հիմնարար արժեքներին»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը: Մեկնաբանելով գագաթնաժողովին մասնակցող 50 երկրների որոշումը՝ հաջորդ տարի 350 հազար փախստականների ընդունելու մասին, Օբաման նշել է, որ այդ ցուցանիշը երկու անգամ գերազանցում է 2016-ին այդ երկրների ընդունած փախստականների թիվը:
Այնուամենայնիվ, այդ թիվը զգալիորեն քիչ է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պահանջածից, որը խոսել է մյուս տարի 1,1 մլն փախստականների ընդունելու անհրաժեշտության մասին:
ԱՄՆ-ը պլանավորում է 2017 թվականին ընդունել ապաստան փնտրող 110 հազար մարդու: Օբամային խոսքով՝ այս տարի Միացյալ նահանգներ է ժամանել 85 հազար փախստական:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02