Մեկնարկում ենք հավերժության պուրակի կառուցման աշխատանքները, որտեղ Արցախյան առաջ 1-ին, Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմներում զոհվածների հարազատները կկարողանան իրենց որդու, հոր կամ եղբոր համար տնկել մեկ պտղատու ծառ և ամեն տարի բերք ստանալ այդ ծառից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը: «Արցախյան 44-օրյա պատերազմը մեզանից խլեց լավագույններին` հայրենասեր տղերքի, հերոսների, որոնք զոհվեցին` հանուն հայրենիքի, հանուն ազգի ու պետականության: Շատ պատմություններ եմ լսել պատերազմի ժամանակ մեր հերոս տղերքի սխրագործությունների մասին և, ոգևորված նրանց տեսակով ու քաջությամբ, որոշել եմ նախաձեռնությամբ հանդես գալ, որով ևս մեկ հնարավորություն կընձեռվի ապրեցնելու նրանց տեսակը և պարզապես երախտապարտ լինելու նրանց․․․: Այսպիսով` մեկնարկում ենք հավերժության պուրակի կառուցման աշխատանքները, որտեղ Արցախյան առաջ 1-ին, Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմներում զոհվածների հարազատները կկարողանան իրենց որդու, հոր կամ եղբոր համար տնկել մեկ պտղատու ծառ և ամեն տարի բերք ստանալ այդ ծառից: Կից ներկայացված հատակագծում կտեսնեք հավերժության սիմվոլը՝ հայ ժողովրդի ազգային ինքնության խորհրդանիշը: Արդեն իսկ մեկնարկել են այգում կառուցվող եկեղեցու շինաշխատանքները: Պուրակը հիմնվում է Երեւանից Ապարան տանող ճանապարհին` Տառերի պուրակի և Սուրբ խաչի մոտ: Ժամկետների, տեղանքի և կազմակերպչական այլ հարցերի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել +374 43 00 52 66 հեռախոսահամարով»:
14:04
22:19
22:15
22:14
21:18
21:02
17:02
17:00
16:12
13:03
10:33
10:18
10:18
10:02
09:02
17:55
16:44
12:33
12:15
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02