ARM | RUS |

Միֆից մինչև ինքնասահմանում. ինչպես է փոխվել պատերազմի ռեպրեզենտացումը հայ կինեմատոգրաֆում

10.05.21 | 13:17

«Պատերազմը դժոխք է». սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, մտաբերեցի AP գործակալության լուսանկարիչ Հորսթ ֆասի 1965 թվականին՝ Վիետնամի պատերազմի ընթացքում արած զինվորի խորհրդանշական լուսանկարը: Զինվորի սաղավարտին գրված է՝ «Պատերազմը դժոխք է» (“War Is Hell”): Այն իրապես դժոխք է, որն առաջացնում է որդեկուրույս ծնողների, հոգեբանական խնդիրներ ունեցող երիտասարդ տղամարդկանց ու կանանց հանրույթ, զարմանալիորեն՝ լի հույսով և (ինքնա)վերակառուցման մղումով: Պատերազմի հետևանքները որքան աղետալի են, այնքան էլ դրդում են մեծ արժեքների ստեղծման: Ցավից ծնված ոգեկոչող երգերը, մարտի ամենաթեժ պահերին արված լուսանկարները բոլորովին չեն կոտրում մարդու առանցքը, այլ վերհանում են այն ազգային ներուժը, որը խաղաղ պայմաններում, գուցե, միշտ չէ, որ նկատում ենք, կամ հենց ինքներս արտահայտում: Առավել հետաքրքիր է պատերազմի ռեպրեզենտացումը գեղարվեստական կինեմատոգրաֆում, որի ստեղծողներն այս կամ այն կերպ առնչվել են պատերազմին, թեկուզև միայն պատերազմական շրջանում ապրելով, և գրել են սցենարներ՝ արտացոլելու հավաքական ողբերգությունը և կիրառել են հնարքներ և կատարել են մոնտաժ՝ թողնելով էմոցիաների այնպիսի քանակ, որը նոստալգիկ ցավ առաջացնի, բայց ոչ երբևէ ստիպի վերապրել հաղթահարված դժոխքը:

Պատերազմական ֆիլմը նույնքան հին է, որքան կինեմատոգրաֆը: Ֆիլմը տասնամյակներ շարունակ եղել է և մնում է քարոզչության լավագույն միջոցներից մեկը: Կինոն հնարավորություն է տալիս հանդիսատեսին ցուցադրելու այն սարսափը, ինչ կատարվում է առաջնագծում: Այս կանոններին հետևել են Հոլիվուդի ռեժիսորները, կինոն որպես «զենք» հստակ քաղաքականությամբ օգտագործվել է նաև Խորհրդային Ռուսաստանում՝ ցուցադրելով հերոսներին, մատնանշելով՝ թշնամուն: Հայկական կինոն բոլորովին այլ փիլիսոփայություն ունի: Հենրիկ Մալյանի՝ 1967 թվականին նկարահանած «Եռանկյունի» ֆիլմը դժվար է պատերազմական ֆիլմ համարել: Եթե պատերազմական ֆիլմը բացահայտում է պատերազմը, ապա «Եռանկյունին», անգամ ունենալով անմիջական մասնակցություն, թաքցնում է այն՝ այսպիսով պատերազմը վերածելով միֆի: Այն կա և համընթաց է կյանքին, բայց միֆական է իր ռեպրեզենտացմամբ: Առաջին անգամ պատերազմի մասին լսում ենք, երբ Հովիկը (Միքայել Հովսեփյան) քայլում է դեպի Եռանկյունին, իսկ այդ ընթացքում դիագետիկ ձայնով լսելի է ռադիոյից հնչող հայտարարությունը.

«Говорит Москва. Заявление Советского правительства. Граждане и гражданки Советского союза, сегодня в четыре часа утра без объявления войны германские регулярные части отоковали наши границы во многих местах и подвергли бомбежке наши города»:

Պատերազմն ազդարարող հայտարարության միջնամասում Հովիկը հասնում է Եռանկյունու մուտքի մոտ և հայտնվում են Մկոն (Պավել Արսենով) և Լյուբան (Իննա Ալաբինա): Հետաքրքիր է՝ ինչպես է ռեժիսորը համադրել ձայնը և պատկերը՝ ցույց տալով պատերազմի ավերիչ բնույթը ոչ միայն տարածքային ընկալումներում, այլև մարդկային ճակատագրերում: Ռեժիսորի վերաբերմունքը պատերազմի նկատմամբ լավագույնս դրսևորվում է հաջորդ տեսարանում, երբ ուստա Մուկուչը (Արմեն Ջիգարխանյան) ներկայացնում է իր անցած ուղին.

«Նիկոլայի սալդատ եղել եմ, տաջիկի դեմ կռվել եմ, ծո թագավորի դեմ բիլակ կռվել եմ: Երկու օր մենշևիկի սալդատ էի, հետո էլ մենշևիկի դեմ էի կռվում: Չորս օր դաշնակցական էի, հետո էլ դաշնակների դեմ կկռվեի: Էն ա գերմանացի չէի տեսել, էն էլ, ըհը, կտեսնիմ»,- պատմում է դարբինը:

Հասկանալի չէ, թե ո՞վ է թշնամին: Սեմ Քինը պնդում է, որ թշնամու կերպարը ստեղծվում է մի շարք երկճյուղավորումների արդյունքում, որը ծառայում է հակամարտության երկու կողմերին սահմանելու հարցում: Մենք թշնամու կերպարը ստեղծում ենք այն տեսանկյունից, թե ինչ մենք չենք (1): Ուստա Մուկուչի պատմությունը չի սահմանում թշնամուն, փոխարենը սահմանում է հայկական ինքնությունը, որը ինքնակազմավորվել է դարերի ընթացքում կյանքի իրավունքի համար մղվող պայքարով, և թշնամուն մատնանշելու փոխարեն, «Եռանկյունին» ներկայացնում է հայ մարդու պայքարի պատրաստակամությունը ցանկացածի դեմ, ով պատերազմ կսանձազերծի:

Պատերազմի ռեպրեզենտացման մեթոդները բոլորովին այլ են ռեժիսոր Արամ Շահբազյանի՝ 2007-ին «Երևան» ստուդիայում նկարահանած «Մի վախեցիր» ֆիլմում: Բազմասերիանոց կինոնկարը պատերազմական դրամա է, որի առանցքում Արամի (Խորեն Լևոնյան) պատմությունն է և նրա պայքարն ինքնության սահմանման ճանապարհին: Պատերազմը տղամարդուն տալիս է կարգավիճակ և ընդունում: Նույնն է վիճակված նաև Խորեն Լևոնյանի կերպարին: Տղամարդիկ, ովքեր պատասխանատու են պատերազմների ամբողջ սարսափի համար, իրենք էլ տալիս են դրա լուծումը և թե ինչպիսին կլինի նրանց ինքնությունը լուծումից հետո, կախված է ընթացքից, որը որոշում են իրենք:

«Պատերազմի փորձը վերջնական հաստատում է տղամարդկանց՝ աշխարհին իմաստ և օրինաչափություն վերագրելու իշխանությունը, նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե աշխարհը դիմադրում էր ցանկացած օրինաչափության հաստատման» (2): Տվյալ կինոնկարում իմաստի վերագրումը տարածվում է ոչ միայն աշխարհի վրա, այլև սեփական կյանքի: Ուսանող Արամն իր ինքնությունը կառուցում է ընկերների հետ խնջույքների սեղանների շուրջ, խաղաղ պայմաններում «թշնամիների» հետ բախմամբ և միաժամանակ փորձելով հասկանալ, նաև կառավարել զգացմունքները Մարիի (Լուսինե Թովմասյան) հանդեպ: Ինչպես նշում է գլխավոր հերոսի ընկերներից մեկը՝ սիրահարված պինգվին Արամը՝ ջայլամի կուզովով, թեև պատահմամբ է հայտնվում պատերազմի առաջնագծում, այնուամենայնիվ, չի մերժում նոր միջավայրը, փոխարենը սիրո հիմքի վրա կառուցում է անձնազոհության պատրաստ իր ինքնությունը: Քաղաքում առաջինը, ինչը բնորոշում էր Արամին, սիրելիներին պաշտպանելու անհագ մղումն էր՝ առանց հետևանքների մասին նախազգուշանալու, ինչը մարտի դաշտում հասնում է իր բարձրակետին՝ անձնազոհությանը, համարձակ խառնվածքի արդյունքում էլ վերջնականապես թմրեցնելով ինքնապաշտպանական բնազդը: Հետևաբար «տղամարդը և առնականությունը պատերազմում» հասկացությունը փոխարինվում է «տղամարդը և պատերազմը՝ որպես առնականություն» հասկացությամբ: Հետաքրքրական է նաև, որ պատերազմը ձևավորում է հավաքական ինքնություն, այդպիսով առնականությունը ընդհանուր է դառնում մի խումբ տղամարդկանց համար, որոնք ստեղծում են խնդիրները, ինչպես նաև տալիս են դրանց լուծումները, հետևաբար խմբի առնականությունը ձևավորվում է հրամանատարի որոշումների արդյունքում:

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը սիրո և տղամարդկային մտերմության կոնֆլիկտի մասին է, որում վճռական է լինելու պատերազմի դերը: Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Տիգրանը (Սամվել Թադևոսյան), գյուղական դպրոցի ուսուցիչ է՝ սիրահարված ընկերոջ՝ Արմենի (Հայկ Մարգարյան/ՀՏ Հայկո) կրտսեր քրոջը՝ Աննային (Անի Խաչիկյան): Աննային են սիրում նաև Տիգրանի և Արմենի մյուս երկու ընկերները՝ Լևոնը (Հայկ Պետրոսյան) և Էդոն (Ռուդիկ Մարտիրոսյան): Սիրային այս քառանկյունում պատրիարխալ հասարակությունը մարմնավորող արական սեռի ներկայացուցիչները չեն կարևորում Աննայի զգացմունքները, ինչի արդյունքում առաջանում է քաոս՝ կոտրված սրտեր, ամուսնություն՝ առանց սիրո և պատերազմ՝ որպես սիրո միակ այլընտրանք: Վերջին կետը դառնում է Տիգրանի ճակատագիրը: Ընկերներին նվիրված Տիգրանը պապի (Դավիթ Հակոբյան) հետ զրույցից հետո մեկնում է ռազմաճակատ: Զրույցի ընթացքում պապն ընդգծում է Տիգրանի անվճռականությունը, կյանքի նկատմամբ վախերը և նրանից որևէ աննորմալ արարք ակնկալում: Ու հետաքրքրական է, որ ինչպես և նախորդ ֆիլմում, այնպես էլ «Կյանք ու կռվում», պատերազմը դառնում է որոշիչ ինքնության կառուցման հարցում: Բայց գլխավոր տարբերությունը պատերազմի դաշտում հայտնվելու եղանակն է. եթե «Մի վախեցիր» բազմասերիանոց ֆիլմի գլխավոր հերոսը պատահմամբ է հայտնվում ռազմաճակատում, ապա Տիգրանի որոշումը գիտակցված է: Հետաևաբար, կարելի է եզրակացնել, որ պապի պնդումները նրա անվճռականության մասին չափազանցված են, և նրա քայլերը պայմանավորված են ոչ թե վախերով, այլ գլխավոր հերոսի կողմից ընկերության բարձր գնահատմամբ: Ընտանիքը և տունը երաշխավորում են անվտանգությունն ինչպես անձնական, այնպես էլ հանրային ոլորտում: Ընկերության կապերը լրացնում են այս համայնքները ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական կյանքում (3): Սամվել Թադևոսյանի մարմնավորած հերոսը հրաժարվում է անվտանգությունից՝ ապահովելով իր ընկերների և սիրելիի անվտանգությունը: Եվ հարցը բնավ անվտանգությունը կռվով ապահովելը չէ, այլ դրա ապահովումը՝ ստվերում հայտնվելով և հասարակական և քաղաքական կյանքում ապավինելով ընկերությանը/ եղբայրությանը, ինչը տալիս է գուցե ոչ անվտանգության, բայց համայնքի պատկանելության զգացողություն: «Կարևոր չէ, թե ինչ ես հիմա, կարևոր է, թե ինչ կդառնաս հետո», վստահ էր Տիգրանի պապը, բայց պատումը ցույց է տալիս, որ Տիգրանը երբեք չէր դառնա այն, ինչ դարձավ, եթե չլիներ այն, ինչ կար: Տիգրանի ինքնության փոփոխությունը մեծ թռիչք հնարավոր չէ անվանել, նա բարի էր, վստահելի, այդպիսին էլ շարունակում է մնալ, հետևաբար պատերազմը չի փոխում Տիգրանի ինքնությունը, պատերազմի ընթացքը թույլ է տալիս Տիգրանին դառնալ իր լավագույն տարբերակը:

Հղումներ՝

1.Allman M., ‘Who Would Jesus Kill?’ War, Peace, and the Christian Tradition’, 2008, p. 123.

2.Leed E. J., ‘No Man’s Land: Combat and Identity in World War 1’, 1979.

3.Hermanson L., ‘Friendship, Love, and Brotherhood in Medieval Northern Europe, c. 1000-1200’, 2019, p. 4.

Անի Գաբուզյան

art-collage.com


Կարեն Ասլանյանը գլխավորել է աշխարհի վարկանիշային աղյուսակը

Կարեն Ասլանյանը գլխավորել է աշխարհի վարկանիշային...

14:11

Կովկասցիներս հյուրընկալ ժողովուրդ ենք, բայց Ադրբեջանի հետ այցերի մասով պայմանավորվածություն չկա. Միրզոյան

Կովկասցիներս հյուրընկալ ժողովուրդ ենք, բայց Ադրբեջանի հետ այցերի մասով պայմանավորվածություն չկա....

14:06

Հայաստանը 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես կդիմի ԵՄ-ին՝ կառույցի լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. Փաշինյան

Հայաստանը 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես կդիմի ԵՄ-ին՝ կառույցի լիարժեք անդամ դառնալու...

14:03

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են....

12:46

Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու COP31-ին

Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու...

12:04

Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվել

Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի...

21:12

Ինչ են քննարկել ՔՊ-ականները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ինչ են քննարկել ՔՊ-ականները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի...

20:47

Հրամայական է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան․ Դանիելյան

Հրամայական է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան․...

20:35

ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանական կողմի բողոքներն ու հաստատել հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը

ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանական կողմի բողոքներն ու հաստատել հայ զինծառայողի խոշտանգման և սպանության...

20:19

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի...

20:03

Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է...

08:48

Ժաննա Անդրեասյանը Մոսկվա կմեկնի, Փաշինյանն է որոշում ստորագրել

Ժաննա Անդրեասյանը Մոսկվա կմեկնի, Փաշինյանն է որոշում...

20:10

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ

20:03

Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության աշխարհի առաջնության...

19:55

Փաշինյանը պատասխանել է Euronews-ի մոդերատորի հարցերին

Փաշինյանը պատասխանել է Euronews-ի մոդերատորի հարցերին

19:00

18-րդ «ՌեԱ»-ի պաստառի հիմքում  դիցաբանական թևավոր շուն Արալեզն է

18-րդ «ՌեԱ»-ի պաստառի հիմքում դիցաբանական թևավոր շուն Արալեզն...

17:02

Որոշ հասցեներ այսօր կհոսանքազրկվեն

Որոշ հասցեներ այսօր կհոսանքազրկվեն

09:45

Հրդեհ՝ առևտրի կենտրոնում

Հրդեհ՝ առևտրի կենտրոնում

09:19

Փաշինյանը մեկնել է Բրյուսել

Փաշինյանը մեկնել է Բրյուսել

09:02

TRIPP-ի մաքսային գործառույթները ՀՀ պետական սուվերենության տիրույթում են․ ՊԵԿ նախագահ

TRIPP-ի մաքսային գործառույթները ՀՀ պետական սուվերենության տիրույթում են․ ՊԵԿ...

17:24

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02