Իռլանդիայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ այս երկրի կարգավորիչը կկարողանա շարունակել հետաքննությունը, ինչը կարող է Եվրամիությունից Միացյալ Նահանգներին Facebook-ի տվյալների փոխանցման արգելքի հանգեցնել, հայտնում է CNBC-ն: Իռլանդիայի՝ տվյալների պաշտպանության հարցերով կոմիսարն օգոստոսին հետաքննությունն էր սկսել եւ նախնական որոշում էր կայացրել, որ այն մեխանիզմը, որը Facebook-ն օգտագործում է ԵՄ-ից օգտատերերի տվյալներն ԱՄՆ-ին փոխանցելու համար, «գործնականում չի կարելի օգտագործել»: Facebook-ը փորձել է վիճարկել որոշման նախնական նախագիծը՝ հայտարարելով, որ այն «կործանարար» եւ «անշրջելի» հետեւանքներով է հղի իր բիզնեսի համար, քանի որ օգտատերերի տվյալների մշակումն օգտագործվում է նպատակային առցանց գովազդների ցուցադրման համար: Գերագույն դատարանն ուրբաթ մերժել էր հայցը: «Facebook Ireland-ի կողմից պահանջված բոլոր իրավական միջոցները եւ դատավարության ընթացքում դրա կողմից ներկայացված պահանջները մերժվել են»,- ասել է դատարանը: Որոշմանը համաձայն՝ Facebook-ը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել՝ որոշումները կամ հետաքննության ընթացակարգերը վիճարկելու համար: Գաղտնիության հարցերով ավստրիացի ակտիվիստ Մաքս Շրեմսը, ով կարեւոր դեր է խաղացել՝ տվյալների կարգավորիչին հետաքննություն սկսել ստիպելու հարցում, ասել է, որ այս որոշումն ապահովել է Facebook-ի տվյալների հոսքի կանգնեցման անխուսափելիությունը:
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
09:59 29.04.26
13:16 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44