Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ համայնքում իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը:
«Ոնց կա այնպես էլ մնացել է, իրենք վերեւում են նստած, մերոնք էլ ներքեւում ու ոչ մի նորություն չկա դեռ»,- ասաց նա: Չիտչյանը հայտնեց, որ գյուղում նշանառության տակ են հայտնվել, ոչ միայն դպրոցը, այլ նաեւ տները: «Գյուղապետարանը ու դպրոցի շենքերը նշանառության տակ են, կարող է դասեր էլ չլինեն, բայց երեխաները գյուղում են: Տեսնենք` ինչ կլինի, այսպես անորոշ նտսած սպասում ենք»,-ասաց նա: Չիտչյանը հայտնեց, որ արոտավայրերը թշնամու տեղակայմանը մոտ վայրերում է ընկնում եւ անվտանգ չէ անասուններին արոտավայրեր տանելը: Կութի գյուղապետի խոսքով` իրենք երբեք նման իրավիճակում չեն հայտնվել եւ դրանից էլ այսպես տագնապած են: «Այսպես չէր եղել, որ գյուղին մոտ թշնամին գար ու մենք էլ տեսնեինք, երկու պատերազմ ենք տեսել, բայց նման բան չէինք տեսել»,-ասաց նա: Չիտչյանը հայտնեց, որ գյուղ են այցելել Գեղարքունիքի մարզպետը, ՄԻՊ-ը եւ պատգամավորները, սակայն այս այցերը անարդյունք են եւ համյանքապետը կարծում է, որ սահմանգծում պետք է կատարվի, որ նման խնդիրներն այլեւս չառաջանան: Նշենք, որ օրեր առաջ ադրբեջանցի զինվորակաները առաջ են եկել Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային մասերում եւ դեռեւս հետ չեն գնացել:
10:26
10:04
09:48
09:23
09:04
18:48
18:24
18:09
17:19
17:03
16:42
16:23
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44