ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է, թե որ դեպքում պայմաններ կստեղծվեն ադրբեջանական կողմի հետ քննարկումների հնարավորություն դիտարկելու համար: Ի պատասխան 168.am-ի հարցերին՝ կա՞ արդյոք 2-րդ փաստաթուղթ, թե՞ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ներկայացրած փաստաթուղթը միակն է, որի գոյությունն այսօր կառավարության նիստում հաստատեց նաև Նիկոլ Փաշինյանը, և արդյոք ՀՀ Արտաքին գործերի նախարարը տեղյակ եղե՞լ է դրա մասին, մասնակցե՞լ է այդ փաստաթղթի բանակցմանն ու կազմմանը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երկու հարցերին ի պատասխան՝ արձագանքել է՝ նշելով. «Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար»: Հիշեցնենք, որ նախօրեին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ փաստաթուղթ հրապարակեց՝ հաղորդելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հերթական հակահայկական փաստաթղթի ստորագրմանը թշնամու հետ, որով նախատեսվում է Ադրբեջանին հանձնել նաև Տավուշի մարզի մի շարք գյուղեր։ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ այս տեղեկությանը՝ նշելով, որ ստորագրելու է այդ փաստաթուղթը, և, որ իբրև թե այն 100%-ով համապատասխանում է ՀՀ շահերին:
17:43
17:18
17:02
14:52
14:23
14:06
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44