ԱՄՆ-ն հավատարիմ է ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման խնդրին: Այս մասին, այսօր` մայիսի 22-ին, հայտարարեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռայան Քեմփբելը` բացելով Հայ-ամերիկյան առաջին քաղաքագիտական ֆորումը: Նրա խոսքով` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նշում է անվտանգության կարեւորությունն այս տարածաշրջանում: «Այս շաբաթվա սկզբին Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ վերահաստատել, որ Միացյալ Նահանգները հավատարիմ են խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման ապահովման սկզբունքներին: ԱՄՆ-ն նաեւ խորապես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման խնդրին` աշխատելով ինչպես երկկողմ ռեժիմում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ասաց նա: Քեմփբելը նշեց, որ անցած տարին դժվար էր կորոնավիրուսի համավարակի տեսանկյունից: «Համավարակը մարտահրավեր է դարձել համընդհանուր անվտանգության ապահովման համար, որն ազդել է բոլոր պետությունների վրա, բայց, միեւնույն ժամանակ, այն միավորել է մեզ եւ ընդգծել համագործակցության եւ գործընկերության կարեւորությունը»,- ընդգծեց դիվանագետը: Համավարակի բռնկումից հետո ԱՄՆ կառավարությունը 11 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին Covid-19-ի դեմ պայքարի համար, ասաց նա: Այս օգնությունը, հավելեց Քեմբելը, օգնել է ձեռք բերել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, նախապատրաստել համակարգը լաբորատոր հետազոտությունների համար եւ աջակցել տեխնիկական փորձագետներին՝ արձագանքելու եւ պատրաստակամություն ցուցաբերելու անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաեւ ծանր դեպքերը մեղմելու համար:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02