ԱՄՆ–ում սերիական մարդասպան Ռոդնի Ալքալային, որը ստացել էր Dating Game Killer մականունը, մեղադրում են Վայոմինգում կնոջ մահվան մեջ։ Սպանությունը տեղի է ունեցել մոտ 40 տարի առաջ։ Այդ աղմկոտ եւ չբացահայտված սպանությունը ստացել է Cold Case Murder անվանումը, փոխանցում է Americaru–ն։
Los Angeles Times–ի նախկին լուսանկարիչ Ալքալան մեղավոր էր ճանաչվել Հանթինգթոն Բիչում 12-ամյա աշակերտուհու եւ եւս 4 կանանց սպանության համար, որոնց նա նաեւ բռնաբարել էր։ Մարդասպանը ստացել էր Dating Game Killer անվանումը, քանի որ 1978-ին՝ սպանությունները կատարելու ժամանակ, հանրահայտ խաղային շոուի հաղթողի թեկնածուներից էր։
Սեպտեմբերի 20-ին դատախազությունը նրա դեմ նաեւ այլ մեղադրանքներ էր առաջադրել, մասնավորապես, 28-ամյա Քրիսթին Ռութ Թորնթոնի սպանության համար, որի մարմինը սպանությունից հետո թողել էր Վայոմինգի ռանչոներից մեկում։ Կնոջը սպանել էին խեղդելով։
Կնոջ մարմինը գտել էին 1982-ին, սակայն նրա ինքնությունը անհայտ էր մնում 3 տասնամյակ։ 2014–ին ԴՆԹ թեստի միջոցով նրա ինքնությունը պարզվել էր։ Արյան նմուշ էր տվել սպանվածի քույրը։
2010-ին սերիական մարդասպանին մահվան էին դատապարտել։
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02