Այսօր մենք տարբեր դաշինքներով ենք հանդես գալիս ընտրություններին, և չեմ կարծում՝ սա այն ակտուալ թեման է, որի վերաբերյալ մենք պետք է ինչ-որ բանավեճեր կամ քննարկումներ ծավալենք։ Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ հարաբերություններ են իր և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև, կա՞ն տարաձայնություններ և արդյո՞ք տարաձայնություններն այն աստիճանի են, որ իրենք չեն կարողացել միավորվել մեկ դաշինքում։ «Դուք ճանաչու՞մ եք երկու մարդու, որոնց միջև ընդհանարապես որևէ տարաձայնություն չլինի, միգուցե միայն զույգերի մոտ է նման բան լինում։ Չեմ կարծում, որ իրականում սա այն թեման է, որ արժանի է քննարկման։ Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց ճանապարհով»,-ասաց Քոչարյանը: Նա նկատեց, որ ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի հետ մրցակից են. «Բայց այս ընտրությունների ժամանակ կան մրցակիցներ, որոնց հետ կան անհաղթահարելի տարաձայնություններ Հայաստանի ապագայի նկատմամբ, անվտանգության հարցերում եւ այլն: Դրա համար մրցակցային դաշտում կան մրցակիցներ, որոնց հետ ուղղակի հնարավոր չի որեւէ համագործակցություն: Դրա շուրջ մենք ավելի առարկայական խոսակցություն կարող ենք ունենալ, երբ որ բոլոր դաշինքները գրանցվեն եւ մասնակցողների ֆորմատը պարզ լինի բոլորի համար»:
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02