Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան տիկնոջ՝ Ագաթա Կոռնհաուզեր-Դուդայի հետ միասին չորեքշաբթի օրը՝ մայիսի 26-ին, երկօրյա այցով կժամանի Վրաստան: Այդ մասին հաղորդվում է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքում։ Այցը կկայանա Վրաստանի Անկախության օրվա տոնակատարության կապակցությամբ: Լեհաստանի նախագահը հանդիսավոր միջոցառման ժամանակ հանդես կա խոսքով, ինչպես նաեւ ներկա կլինի Թբիլիսիի օպերայի եւ բալետի պետական թատրոնում տեղի ունեցող գալա-համերգին, որը նվիրված է Անկախության օրվան: Այցի երկրորդ օրը՝ մայիսի 27-ին, Անջեյ Դուդան հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ խորհրդարանի նախագահ Կախա Կուչավայի հետ: Վրաստանի եւ Լեհաստանի դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 28-ին: Այդ ժամանակաշրջանում ձեւակերպել են ավելի քան 15 միջազգային պայմանագրեր, որոնք կարգավորում են համագործակցությունը պաշտպանության, տնտեսության, զբոսաշրջության, տարածաշրջանային զարգացման, մշակույթի, կրթության, առողջապահության եւ այլ ոլորտներում, հաղորդել է Sputnik-ը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02