Սիրիայի Արաբական Հանրապետությունում այսօր կանցկացվեն նախագահական ընտրություններ: Այս մասին գրում է EurAsia Daily-ն՝ նշելով, որ ֆավորիտն է պետության ներկայիս ղեկավար Բաշար ալ-Ասադը:
Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում երկրի ներքին գործերի նախարար Մուհամմեդ Ռահմոնը հայտնել է, որ ընտրություններին կմասնակցի ավելի քան 18 միլիոն քաղաքացի: Նրա խոսքով՝ քվեարկություն տեղի կունենա 12 102 ընտրատեղամասում, որոնք կբացվեն ժամը 07:00-ին և կաշխատեն մինչև 19:00-ն:
Ռահմոնը նշել է նաև, որ իշխանությունները նախապես ձեռնարկել են անհրաժեշտ սանիտարական և կանխարգելիչ միջոցառումներ՝ հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի սպառնալիքը:
«Ամեն ինչ արվել է քաղաքացիների հարմարավետության համար: Նրանց մնում է պահպանել սոցիալական հեռավորությունը և օգտագործել պաշտպանիչ դիմակներ», - շեշտել է նա:
Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու՝ Ասադը,
նախկին պատգամավոր Աբդալլահ Սալում Աբդալլահը և հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրային:
Սիրիայում նախագահը պաշտոնավարում է 7 տարի ժամկետով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան կոչ էին արել միջազգային հանրությանը չճանաչել Սիրիայում մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները:
Նշված երկրները համոզված են, որ անհրաժեշտ է տապալել Բաշար ալ Ասադի ռեժիմի կողմից լեգիտիմություն ձեռք բերելու փորձը, որն արվում է «առանց մարդու իրավունքների խախտումները դադարեցնելու և սիրիական հակամարտությունը կարգավորելու նպատակով ՄԱԿ-ի կողմից նախաձեռնված գործընթացին մասնակցելու»:
«Այս ընտրություները ո՛չ արդար են լինելու, ո՛չ էլ՝ ազատ, և չեն նպաստելու հակամարտության քաղաքական կարգավորմանը: Մենք պաշտպանում ենք սիրիական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ընդդիմադիրների այն տեսակետը, ըստ որի՝ ընտրական գործընթացը լեգիտիմ չէ»,- ասված է հայտարարությունում:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02