Հյուսիսատլանտյան խորհուրդը խստորեն դատապարտում է Ryanair-ի վայրէջքը Մինսկում մայիսի 23-ին: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի Բրյուսելում Բելառուսում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ դաշինքի երկրների դեսպանների հանդիպումից հետո: «Հյուսիսատլանտյան խորհուրդը խստորեն դատապարտում է մայիսի 23-ին Աթենքի եւ Վիլնյուսի միջեւ Ryanair-ի չվերթի Բելառուս` Մինսկ, տեղափոխումը, ինչպես նաեւ վերահասցեավորված ինքնաթիռով ճանապարհորդող բելառուս հայտնի լրագրող Ռոման Պրոտասեւիչի եւ Սոֆիա Սապեգայի ձերբակալումը»,- ասվում է դրանում: Փաստաթղթում ընդգծվում է, որ Պրոտասեւիչի կալանավորումը «վիրավորանք է քաղաքական այլախոհության եւ մամուլի ազատության սկզբունքներին»: «Բելառուսը պետք է անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակի պարոն Պրոտասեւիչին եւ տիկին Սապեգային: ՆԱՏՕ-ի դաշնակիցները Բելառուսին կոչ են անում հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները եւ պահպանել կանոնների վրա հիմնված միջազգային կարգը»,- ասվում է այնտեղ: Հյուսիսատլանտյան խորհուրդը կողմ է մայիսի 23-ին Մինսկում Ryanair-ի վայրէջքի հետ կապված միջադեպի անհապաղ անկախ հետաքննությանը:
12:45
12:33
12:17
11:53
11:38
11:22
11:03
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02